Աշխարհ

08.05.2021 20:19


ԼՂ պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը 2895-ի է հասել

ԼՂ պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը 2895-ի է հասել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչության տվյալներով՝ նրանց թիվը հասել է 2895-ի:

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 2895 զինծառայողի լուսանկարները, անունները, ազգանունները, նրանց զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի մասին տեղեկությունները»,-ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը