Աշխարհ

05.05.2021 18:33


Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ քաղաքական գործիչները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը՝ հաշվի առնելով Թուրքիայում առկա իրավիճակը:

«Ընդգծվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այս ուղղությամբ գործնական համագործակցություն հաստատելու վերբերյալ: Մասնավորապես, խոսքն այս ամսվանից սկսած ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութերի մատակարարման մասին է»,-ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, Թուրքիայում ընթացքի մեջ է դեղամիջոցի հնարավոր արտադրությունը:

Իր հերթին, Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին օգնության համար:

Նշվում է, որ դա հնարավորություն է տալիս արմատապես բարելավել իրավիճակը և մեծացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

Պուտինն ու Էրդողանը նաև անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը