Աշխարհ

06.06.2011 09:49


Էրդողան. «Մենք Ադրբեջանին չենք թողնի առանց աջակցության»

Էրդողան. «Մենք Ադրբեջանին չենք թողնի առանց աջակցության»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե օտարերկրյա կենտրոններն ամենայն հավանականությամբ ուզում են Թուրքիային կրկին վերադարձնել այն ժամանակները, երբ իրենք խելոք կատարում էին նրանց պատվերները։

«Ինչպե՞ս մենք կարող ենք չօգնել Աֆղանստանին, անտարբեր լինել Լիբիայում, Սիրիայում, Եմենում, Բահրեյնում և Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ինչպե՞ս մենք կարող ենք թողնել Ադրբեջանին առանց աջակցության, չէ՞ որ դրանից հետո մենք չենք կարող նայել մեր ազգի երեսին։ Այդ իսկ պատճառով, մենք հետագայում էլ կշարունակենք վարել ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն՝ ստեղծելու միջազգային կայունություն և անվտանգություն»,–հայտարարել է Էրդողանը։

Այս խորագրի վերջին նյութերը