Լրահոս

15.04.2021 12:51


Ապրիլի 17-ին կազմակերպվում է շաբաթօրյակ

Ապրիլի 17-ին կազմակերպվում է շաբաթօրյակ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ապրիլի 17-ին կազմակերպում են շաբաթօրյակ։

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

«Մաքրվելու է Հրազդանի կիրճը՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Շաբաթօրյակը սկսվելու է ժամը 10։00-ից։ Մասնակիցները բաժանվելու են տարբեր խմբերի ու աշխատելու առանձին ուղղություններով։ Մեկնարկային կետերն են Մանկական երկաթուղու մուտքը (Ուրուգվայի հրապարակի կողմից), Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածքը, Դավթաշեն կամրջի տակ (Հալաբյան փողոցի կողմից): Մասնակիցներն ընտրելու են իրենց հարմար վայրը, մոտենալու են տեղում գտնվող մեր աշխատակիցներին, ստանալու անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոցներ, տոպրակներ»,-նշում են ՀՈԱԿ-ից։

Տեղում տեսակավորվելու է թուղթը, պլաստիկն ու ապակին և ուղարկվելու վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը տեղափոխվելու է աղբավայր:

Այս խորագրի վերջին նյութերը