Լրահոս

13.04.2021 11:06


Ավտովթար Արտաշատի կամրջի մոտ. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են, մահացածին փրկարարները հայտնաբերել են ջրատարում

Ավտովթար Արտաշատի կամրջի մոտ. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են, մահացածին փրկարարները հայտնաբերել են ջրատարում

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Mitsubishi Pajerօ IO մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն, այնուհետև հայտնվել ջրատարում, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի՝ 2-ը՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետ «Արտաշատ» ԲԿ-ից երեխաներին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակ վիրավորին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արմեն Միքաելյանի գլխավորությամբ։

Փաստի առիթվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մաի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մահացածին Արտաշատի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա՝ ջրատարի մեջ, և սանդուղքով են կարողացել իջնել ջրատարի մեջ, որպեսզի կարողանան դին մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։

Ջրատարի մեջ է հայտնաբերվել նաև ավտոմեքենայի կոտրված անվահեծանը։ Վիրավորներին էլ քաղաքացիներն ու Արտաշատի հիվանդանոցի բժիշկները նույնպես հայտնաբերել են մեքենայից դուրս։

Այս խորագրի վերջին նյութերը