Լրահոս

12.04.2021 19:10


Արցախի Իվանյան գյուղում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով

Արցախի Իվանյան գյուղում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով

Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում Արցախի իրավապահները հայտնաբերել են տղամարդու դի՝ բռնության հետքերով:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ասկերանի շրջանային բուժմիավորումից ապրիլի 11-ին ժամը 23:05-ին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած Իվանյան համայնքի բնակիչ Ս. Ծ.-ն հայտնել է, որ նույն գյուղում հայտնաբերել է տղամարդու մարմին: Հաղորդումը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետը, հետաքննիչը և օպերատիվ խումբը: Նույն օրը՝ ժամը 23:10-ին, նշված գյուղում ՝ իր ննջասենյակում, հայտնաբերել են Ռ. Շ.-ի (ծնված՝ 1959թ.) դին` բռնության հետքերով: Տաք հետքերով իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ Իվանյան համայնքի բնակիչ Ս. Ծ-.ի (ծնված՝ 1976թ.) և Ռ. Շ.-ի միջև կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում Ս. Ծ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ռ. Շ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է»,-մանրամասնում են Արցախի ոստիկանությունից՝ հավելելով, որ ստուգմամբ զբաղվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:

Այս խորագրի վերջին նյութերը