Մեկնաբանություն

31.03.2021 17:35


Հեղափոխության թերմացքը

Հեղափոխության թերմացքը

Հայտնի փիլիսոփա Ռասելը գտնում էր, որ բոլոր դժբախտությունների հիմքում տգիտությունն է։ Նա ճիշտ էր։

Նիկոլ Փաշինյանը և մյուս ուսապարկերը նախևառաջ անգրագետ են։ Դա է մեր բոլոր պարտությունների, դժբախտությունների, ողբերգությունների պատճառը։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում դավաճանությունը անգրագիտության քույրն է։

Նիկոլի ուսապարկերը կատարյալ բութ են։ Անմեղսունակ։ Խոսքը մասնավորապես Աղազարյան Հովիկի մասին է։ Սա հիմարաբար հարցադրում է անում, որ եթե Հայոց ցեղասպանությունը Թուրքիան ճանաչի, ապա դրանից հայ ժողովրդին ի՞նչ։

Եվ այս, ներողություն արտահայտությանս, մարդը ՀՀ խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավոր է։ Եթե այդ տարիքում չի հասկացել, թե ինչու է պետք Թուրքիային ճանաչել տալ ցեղասպանությունը, ապա նա մարդանման ոչխար է։ Թեև սրան ոչխարի հետ համեմատլն էլ է սխալ, քանզի ոչխարից օգուտ կա, իսկ իրենից՝ ոչ։

Հովիկը նիկոլենց թիմի Գիքորն է, այսինքն՝ տան ներքին խոսակցությունը հրապարակայնացնողը։ Հովիկը ցույց է տալիս «Թուրքական քայլը» խմբակցության ներքին մթնոլորտը։

Նիկոլենք, իրոք, չեն հասկանում, թե ինչու է պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգայնորեն հետապնդել ու հասնել այն բանին, որ ի վերջո Թուրքիան պաշտոնապես ընդունի իր մեղքը։

Ասել, թե ի՞նչ կտա ճանաչումը նույնն է, թե հայտարարես, որ մարդասպանին պետք չէ դատել, քանզի նրա դատելուց հետո մահացածը միևնույն է հարություն չի առնի։

Մարդկության դեմ հանցագործությունը և դրա ամենադաժան տեսակը՝ ցեղասպանությունը, պետք է դատապարտվի։ Վաղ թե ուշ Թուրքիան ընդունելու է իր մեղքն ու կարողանալու է թոթափել այդ ծանր բեռն այնպես, ինչպես գերմանացիներն են թոթափել։

Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչի միայն այն դեպքում, երբ դրա պահանջատեր պետությունը Հայաստանը չլինի։ Հենց դրան էլ ձգտում է Թուրքիան, և այդ պետությանն օգնում է նիկոլական իշխանությունը։

Նիկոլը պատրաստ է Արցախը, Հայոց ցեղասպանությունը, Սյունիքը և նույնիսկ ամբողջ Հայաստանը հանձնել, միայն թե կաշին փրկի։ Ավելին՝ Հայաստանի չլինելու հարցում Թուրքիայի, Ադրբեջանի ու Նիկոլ Փաշինյանի շահերը 100 տոկոսով համընկնում են, քանզի Հայաստան պետությունը շուտով դատելու է Նիկոլին։ Միայն մեր երկրի վերացումը կամ վիլայեթացումն է Նիկոլի փրկության երաշխիքը։ Ահա այդ պատճառով էլ նա դարձել է Էրդողանի սիրելին։

«Թավշյա» կոչված հեղափոխությունը մեր հանրության լայն շրջանակների մոտ բացում է աչքերը։ Շատերն են հիմա տեսնում, որ Հայաստանում իշխանության է եկել թուրքական 5–րդ շարասյունը, որի մանկուրտ անդամները թուրքական օրակարգ են թելադրում։

Քիրվայական քաղաքական միջավայրում կայացած Նիկոլ Փաշինյանից այլ բան չէր էլ սպասվում։

Որքա՞ն կհանդուրժի հայ ժողովուրդն այս թերմացքներին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը