Քաղաքական

24.03.2021 21:10


«Էս ի՞նչ նախագիծ ա, բա խի՞ ենք կողմ քվեարկում». «Իմ քայլի» պատգամավորները քվեարկության պահին են իմացել, որ իրենք «կողմ» են ռազմական դրության չեղարկմանը (տեսանյութ)

«Էս ի՞նչ նախագիծ ա, բա խի՞ ենք կողմ քվեարկում». «Իմ քայլի» պատգամավորները քվեարկության պահին են իմացել, որ իրենք «կողմ» են ռազմական դրության չեղարկմանը (տեսանյութ)

Այսօր ԱԺ նիտում, երբ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլ»-ը խմբակցությումը կողմ է քվեարկելու ռազմական դրության չեղարկմանը, այդ նորությունից խիստ զարմացան «Իմ քայլի» պատգամավորները:

Մակունցը մոռացել էր անջատել միկրոֆոնը և ուղիղ եթերում լսվեց, թե ինչպես են Հակոբ Սիմիդյանն ու Մխիթար Հայրապետյանը զարմացած հարցնում՝ «էսի ո՞ր նախագիծն ա» և իրենք «խի՞ են կողմ»:

-Էս ի՞նչ նախագիծ ա, էսի ո՞ր նախագիծն ա»:

-Ռազմականը հանելու:

-Բա խի՞ ենք կողմ քվեարկում:

-Արարատը խոսել ա կառավարության հետ, ասել են՝ արեք:

-Լո՞ւրջ ես ասում...

Աղբյուրը՝ Mediaport

Այս խորագրի վերջին նյութերը