Մեկնաբանություն

16.03.2021 00:02


Արամը թուրքերին ծախեց Վազգենին

Արամը թուրքերին ծախեց Վազգենին

Քաղաքական դաշտում մի պորտաբույծ հաճախորդ կա։ Մասնագիտությամբ՝ Վազգեն Սարգսյանի եղբայր։ Արամ Սարգսյանն է։

Մինչև 1999–ի հոկտեմբերի 27–ը սրան լայն հանրությունը չէր ճանաչում։ Փոքր հատվածն էլ գիտեր, որ Արարատի ցեմզավոդն է անտաղանդ կառավարում ու վայելում թալանը։

Հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունից հետո սա վարչապետ նշանակվեց ու սկսեց էժանագին խաղեր տալ։ Ասում են՝ Վազգենի մահվան քառասուն օրը դեռ չլրացած պուտանկեքի հետ էր կենակցում՝ այդպիսով ինքնասգահան լինելով։

Շատ չանցած Ռոբերտ Քոչարյանը սրան վռնդեց կառավարությունից։ Դրանից հետո Արամը դարձավ մասնագիտությամբ նաև աբիժնիկ։

Եթե մենք ունենայինք նորմալ հասարակություն, ապա Արամը կիլոմետրերով հեռու կմնար քաղաքական թեմաներով բառ անգամ արտասանելուց ու մամուլում երևալուց, քանզի Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրած ընտանիքի ներկայացուցիչը չպետք է ծպտուն հանելու, առավելևս՝ վայրահաչելու ռիսկ ունենա։ Բայց քանի որ մեր հանրային օրգանիզմը լուրջ հիվանդ է, ուստի Արամի պես քաղաքական թափոնը բարբաջում է՝ իր հաճախորդական ծառայությունները մատուցելով օրվա իշխանությանը։

Եթե մենք ունենայինք նորմալ հասարակություն, ապա Վազգեն Սարգսյանի անվան տակ քաղաքականություն մտած Արամին պետք է ամոթ լիներ բարև տալը կամ եթեր հրավիրելը, քանզի նա ծախել է Վազգենին բոլոր առումներով՝ գաղափարական, մարդկային, եղբայրական, ազգային, բարոյական․․․

Արամը տարիներ շարունակ «արևմտամետի» անվան տակ թուրքամետ քարոզ է տարել ու գովերգել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը՝ հանուն արևմտամետ, իրականում՝ թուրքական պայծառ ապագայի։

Արամի տերերի ուզածը մասամբ իրականացավ։ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, Վազգենի արձանն ու նրա վաստակն էլ հետը։ Միայն ռուսական միջամտությամբ հնարավոր եղավ Արցախի վերջնական գլխատումը։ Բայց Արամը ամոթից գետինը չի մտնում, նրա սիրտը չի ցավում, այլ դեռ մի բան էլ ուրախ է, որ գալիս է քիրվայության պահը։

Արամը հիմա գիտի, որ պահանջված է Նիկոլի կողմից որպես քիրվայության քարոզիչ ու Քոչարյանի դեմ ծղրտացող էժանագին հաճախորդ։ Վազգենին ծախողից ամեն ինչ էլ սպասելի է ու զարմանալի չէ։ Զարմանալին այն է, թե ինչպե՞ս է մեր հանրությունը հանդուրժում այս արարածին ու վրան չի թքում, զարմանալի է, թե մամուլի միջոցներն ինչպե՞ս են հարցազրույց վերցնում այս թուրքերի քարոզիչից։ Թեև մյուս կողմից էլ զարմանալի չէ։ Չէ՞ որ Հայաստանում հսկայական թուրքական գործակալական ցանց կա։ Մեկը Արամ է աշխատում, մյուսը՝ «քաղաքացիական», երրորդը՝ «լրատվամիջոց»։ Բոլորի թիրախը նույնն է՝ Հայաստանն ու Արցախը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը