Քաղաքական

05.03.2021 17:04


Պետաշխատողները վարչապետին աջակցելու դիմաց «կամանդիրովչնի» կստանան (տեսանյութ)

Պետաշխատողները վարչապետին աջակցելու դիմաց «կամանդիրովչնի» կստանան (տեսանյութ)

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի աջակցության համար բեմադրված հանրահավաքի մասնակիցներին բյուջեից փողեր կբաժանվեն, մեծաամասամբ՝ գործուղման անվան տակ: Այս փայլուն գաղափարը ծնվել է, ըստ Yerevan.Today-ին փոխանցված տեղեկատվության, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխում:

Գործուղումներ ձևակերպելով, որոշ «ժուլիկ» նախարարներ փորձելու են մի ձեռքով երկու ձմերուկ բռնել՝ բյուջեի հաշվին ծառայել Նիկոլին, մյուս կողմից հետագայի համար մաքրել հետքերը, որ չֆիքսեն, թե քաղաքական միտինգի համար վարչական ռեսուրսներով աշխատանքային ժամին պետական համակարգի աշխատողներ են բերվել Երևան:

Աղբյուրի փոխանցմամբ, առաջին համարձակ նախարարը կրթական, մշակութային ու սպորտի ոլորտը համակարգող Վահրամ Դումանյանն է եղել: Փաշինյանի հրավիրած հանրահավաքի օրը մարզպետարանների կրթության վարչության պետերը գործուղման թերթիկներով նախարարության սենյակներում հյուրընկալվել են կոլեգաներին ու միամտորեն անկեղծացել «կամանդիրովչնիի» մասին: Կառավարության մեր աղբյուրը պնդում է, որ նույն ձեռագրով Երևան են հասցվել պետական բուժկենտրոնների տնօրեններ:

Լրատվամիջոցների տեսանյութերում ֆիքսել ենք Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Ստեփանավանի հիվանդանոցի ղեկավարի կադրերը, որտեղ զավեշտալի մտքերով, մարզային հիվանդանոցի տնօրենը սեր է խոստովանում Նիկոլ Փաշինյանին և քայլականներին առհասարակ: Տեսանյութում խոսողը Կապանի հիվանդանոցի տնօրեն Կարեն Մելքոնյանն է, նրա թեկունքում տեսախցիկներից խուսափողը՝ Մասիվի հիվանդանոցի գլխավոր տնօրեն, Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Արման Հովակիմյանը:

Տեղեկություն կա այդ օրը Վարդենիսից բերված պետական աշխատուժին պարգևատրելու մասին նաև: Ասում են՝ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը աներոջ՝ գործարար Արթուր Մովսիսյանի հաշվին «շնորհակալություն է հայտնել» իր պատիվը գետնով չտված և «Նիկոլի աջակից դարձածներին»:

Հիշեցնենք, հեղափոխությունից հետո Վարդենիսի քաղաքապետ դարձավ մոսկվաբնակ սպորտսմեն Արամ Մելքոնյանը, ով պաշտոնյա դառնալուց հետո ամուսնացավ «Էկո» կաթնամթերքի սեփականատիրոջ դստեր հետ: Վարդենիսի մեր աղբյուրը հայտնում է, որ «Էկո» կաթնամթերիքի արտադրամասի սեփականատեր Արթուր Մովսիսյանը ևս քաղքապետ փեսու խաթեր մեծ զոհողության է գնացել մարտի 1-ի հանրահավաքին, ողջ աշխատուժը մարտի 1-ի հանրահավաքի համար բերվել է Հանրապետության հրապարակ, որպեսզի «Նիկոլ վարչապետ» գոռացողներն ու «Շուշին հայկական չէ» ասողները շատ լինեին:

Այս խորագրի վերջին նյութերը