Մեկնաբանություն

26.02.2021 01:06


Դիմակները դեն են նետված․ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին

Դիմակները դեն են նետված․ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին

Միակ սուբյեկտը, որը պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին և անընդունելի համարել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունը ․․․ Թուրքիան է։ Ադրբեջանն էլ անուղղակի պաշտպանեց Նիկոլին, բայց Թուրքիայինը բացահայտ էր ու շատ օպերատիվ։

Նիկոլը հեղաշրջման փորձ է որակել Հայաստանի զինված ուժերի քայլերը։ Թուրքիայի արտգործնախարարը նույնպես։ Նրանք ունիսոն են աշխատել։

«Անկարան դատապարտում է հեղաշրջման փորձը Հայաստանում»,– հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։

Բայց Թուրքիան այդ մի հայտարարությամբ չի բավարարվել։

Թուրքիայի նախագահ Էրդողանի մամլո խոսնակը դատապարտել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը։

«Մենք դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և ստեղծել քաոս: Մենք կոչ ենք անում շուտափույթ կարգավորել իրավիճակը Հայաստանում»,– ասել է Էրդողանի խոսնակը։

Ինչպես ասում են՝ դիմակներն այլևս դեն են նետված։ Եթե նախկինում վերլուծությամբ էինք հանգում այն եզրակացության, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության են եկել սորոսաթուրքական ուժերը, ապա այժմ սա հաստատված փաստ է։

Թուրքերը Նիկոլի վրա շատ մեծ խաղաղրույք են կատարել։ Նիկոլի իշխանության պայմաններում նրանք ստացան Արցախը և միայն ռուսական միջամտությամբ հնարավոր եղավ պահպանել Արցախի պետականության ու տարածքի փշրանքները։ Հիմա թուրքերի աչքը Սյունիքի ու, ի վերոջ, Հայաստանի պետականության վրա է։ Նիկոլն ակնհայտորեն հակված է բավարարելու Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները՝ փողի և իր իշխանության պահպանման դիմաց։ Դա է պատճառը, որ հիմա թուրքերն իրար են խառնվել։

Եվ այսպես, պայքարն, ինչպես բազմիցս ենք նշել, դասական առումով քաղաքական ու առավելևս կուսակցական չէ։ Պայքարն ազգային–ազատագրական է։ Օկուպացիոն ռեժիմի դեմ այլ պայքարի ձև չկա։

Հայաստանի ազատագրումը սկսվում է կառավարության շենքից, ապա մյուս այն կառույցներից, որտեղ կարողացել են ներթափանցել սորոսաթուրքական ուժերը։

Պետրոս Ալեքսանյան

ՀԳ Նիկոլն իր ոճի մեջ է․ կարմիր կովն իր կաշին չի փոխում։ Նա մեկ օր առաջ հակառուսական կեղտոտ հայտարարություն արեց «Իսկանդերի» թեմայով, ստացավ ապտակ ռուսներից ու շտապեց զանգել Պուտինին։ Հետո խեղաթյուրեց ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը՝ պողոսներին ֆռռացնելով, թե, իբր, Պուտինն իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին։ Կրեմլի կայքում նման տեղեկություն չի հայտնվում։ Բայց դե 44 օր ստի ու կեղծիքի միջոցով Արցախը հանձնողի, Աբաջյանի կեղծ պապիկով մարդկանց խաբողի համար ինչ մի խնդիր է Պուտինի աջակցության կեղծ լուր տարածելը։

Սա հերթական անգամ բացահայտում է Նիկոլի էժանագին, երկդիմի, լպրծուն, քծնող, սապոնվող էությունը։ Ներսում փորձել դուխով երևալ, իսկ դրում լիզել բոլորի կոշիկները՝ Էրդողանից մինչև Պուտին։

Այս խորագրի վերջին նյութերը