Մեկնաբանություն

16.02.2021 10:04


Նիկոլը մնաց Գյումրիի տակ․ «Կերաք չաթլախնե՞ր»

Նիկոլը մնաց Գյումրիի տակ․ «Կերաք չաթլախնե՞ր»

Փետրվարի 20–ին կայանալիք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը որոշել էր ինքն էլ հանրահավաք անել։ Գյումրիում։

«Ժողովրդի» վարչապետն ուղարկել էր «հեղափոխության պահապաններ» կոչվածներին, մեկ էլ մի գնված դերասանի՝ «ատամնատեխնիկ»։ Ուրեմն էս գնվածը՝ հայտարարեց, թե բա մենք պատերազմում հաղթել ենք։ Նիկոլենք, իրոք, հաղթել են պատերազմում, ինչպես որ Ալիևն ու Էրդողանը, քանզի նույն խնդիրն էին լուծում։ Ինչևէ։

Ուշագրավն այն է, որ ի աջակցություն Նիկոլի Գյումրիում տեղի ունեցած միջոցառմանը Գյումրիից գրեթե մարդ չի եղել։ Առավելագույնը 300–հոգանոց այդ թամաշային մասնակցել են «հեղափոխության պահապանները», որոնց հիմնականում «պահպանակներ» ապահով անունն է տրվել, տարբեր գյուղերից միկրոավտոբուսներով բերված ժեխը (նկարում կարմիրով ցույց են տրված այդ «մահվան գազելները»), մեկ էլ վերևում հիշատակված էժանագին դերասանը՝ Գնել Սարգսյանը։

Տպավորություն թողնելու համար Նիկոլը զինվորական համազգեստով մարդկանց էր կանգնեցրել հարթակի վրա, բայց էդ մի համարն էլ չանցավ։

Գյումրիում Նիկոլը տապալվեց և դա շատ խորհրդանշական է։

Ինչպես հայտնի է, նա իր քայլարշավը սկսել էր Գյումրիի Վարդանանց հրապարակից, հեղափոխության օրերին նույն այդ հրապարակում մեծ հանրահավաք անցկացրել։ Իսկ հիմա մնացել է գազելներով մարդկանց բերելու, Գնելի պես դիշովկայի ելույթի, «պահպանակների» ու մի քանի հարյուր հոգու հույսին։ Ինչպես կասեր Նիկոլի սիրելի դերասանը՝ «Կերաք չաթլախնե՞ր»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը