Մեկնաբանություն

03.02.2021 16:50


նիկոլ փաշինը և յուր ուսապարկերը շարունակում են սպասարկել թուրքական շահերը

նիկոլ փաշինը և յուր ուսապարկերը շարունակում են սպասարկել թուրքական շահերը

Նախօրեին, առնվազն ֆեյսբուքյան լրահոսը քլթքլթում էր «Պոգռանիչնայա ZONA» նախաձեռնության ցանցային կոնֆերանսի ժամանակ «քայլական» Անուշ Բեղլոյանի հայտարարությունների պատճառով: Չկրկնենք. նա «դարակազմիկ» դատողություններ էր բարձրաձայնել այդ հարթակում, թե կարևոր չէ, թե ով է սկսել պատերազմը, թե ում պատմական հողն է այստեղ, թե բա պետք է առաջ նայել: Հա, նաև տարածքից ռուսական խաղաղապահներին դուրս բերելու հեռանկարներ էր դիտարկել, այս, այն:

Ուշադրություն էին գրավում երդվյալ նիկոլականուհու այդ արտահայտությունների հետ կապված այն մեկնաբանությունները, որոնց մեջ զարմացական ելևէջներ կային: Մինչդեռ, վաղուց արդեն պետք է որ չը՛-զարմանալի լինեին ինչպես գլխավոր նիկոլի, այնպես էլ փաշինի մյուս՝ ուսապարկային նիկոլների ու նիկոլուհիների նմանօրինակ դրսևորումները:

Ի դեպ, ինչ վերաբերում է կոնկրետ «քայլական» Բեղլոյանին, ապա ԱԺ պաշտոնական կայքում զետեղված նրա կենսագրականում միանգամայն պարզ ու բացահայտ գրված է. «2017թ. փետրվար-2018թ. դեկտեմբեր՝ «Եվրասիա» հիմնադրամի Կենտրոնական Ասիայի շահերի պաշտպանության ոլորտում միջազգային փորձագետ Ղազախստանում: 2018թ.՝ ԵԽ Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա և Հերցեգովինայում»:

Անձը, կարելի է ասել՝ բացահայտ զբաղվել է մի գործունեությամբ, որը նախատեսում էր ԵԽ Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանություն:

Առհասարակ, այն, որ 2018-ի «թավշյա» հեղաշրջման, Հայաստանի պետական իշխանությունը զավթելու գլխավոր կազմակերպիչ-շահառուներից մեկը սորոսա-թուրքական 5-րդ շարասյունն էր, երևի միայն երբեմնի ԱԱԾ-ին չէր հայտնի: Չնայած, հավանաբար որոշ օպերատիվ տեղեկություններ ունեցած կլինեն, բայց գործնականում այդ տեղեկացվածությունը չի խանգարել ու չխանգարեց, որ բացահայտորեն թուրքական շահեր սպասարկողները զավթեն Հայաստանի իշխանությունը՝ 2018 թվականի ապրիլ-մայիսին: Իսկ հաջորդող ժամանակահատվածում, երբ արդեն հեղաշրջումն իրականացված էր, արդեն «տեխնիկայի հարց» էր Հայաստանը թուրքական շահերի սպասարկման «գծի մեջ» դնելը, զուգահեռաբար՝ Հայաստանի ու Արցախի պետական կառույցների կազմաքանդումը և խարխլումը:

Բայց դա մեկ կողմն է միայն: Հիմնականն այն է, որ նույն սորոսա-թուրքական 5-րդ շարասյունը ոչ թե սոսկ շահառու է, այլև անմիջական փայատեր՝ նիկոլ փաշինի իշխանության: Դա ակնհայտ էր այնքանով, որ տվյալ շրջանակների մի ամբողջ շարք ներկայացուցիչներ ներգրավված են ինչպես կառավարության կազմում, այնպես էլ օրենսդիր կառույցում՝ «իմ ուսապարկը» խմբակույտի կազմում: Հասկանալի է, որ 5-րդ շարասյան առանցքային խնդիրներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները շարքից հանելն էր, իսկ այդտեղ հաջողելուց հետո՝ նաև Հայաստանում և Արցախի բեկորների վրա ռուսական ռազմական ներկայությունը չեզոքացնելը կամ այն դուրս մղելը: Մեծ հաշվով այն, ինչն ուղղակիորեն բխում է Թուրքիայի շահերից:

Ճիշտ է, կապիտուլյացիոն կործանագրից հետո նիկոլ փաշինը, կամովին ստանձնելով օտարների խամաճիկի դերը, աշխատում է հնարավորինս քողարկել «սորոսա-թուրքականներին», դրանք հեռացնելով իշխանական նկատելի պաշտոններից և ապաստան տրամադրելով իր աշխատակազմում: Ամեն դեպքում, նրանք ակտիվ գործում են:

Երևույթին այդ դիտանկյունից մոտենալու դեպքում պարզ է, որ Անուշ Բեղլոյանի աղմկահարույց հայտարարություններն ընդամենը նշված շրջանակի հերթական դրսևորում են: Հատկանշական է նաև, թե այդ ի՞նչ հարթակում է տեղի ունեցել հիշյալ ցանցային կոնֆերանսը, ում մասնակցությամբ և այլն: Փորձագետներն արդեն իսկ նշել են, որ տվյալ «Պոգռանիչնայա ZONA» նախաձեռնությունն ընդգծված հակառուսական է, մյուս կողմից՝ ակնհայտ պրոթուրքական կամ զբաղվում է թուրքական շահերի զոնդաժով: Եվ ահա, չգիտես ինչու՝ Հայաստանի անունից հանդես եկող փաշինի իշխանության ներկայացուցիչը հանդես է գալիս տվյալ հարթակում:

Խայտառակությո՞ւն է: Ոչ, միանգամայն օրինաչափ է և բնութագրական:

Իսկ ուրիշ էլ ի՞նչ կարելի էր սպասել այս հակահայ, բացառապես օտարների շահերն սպասարկող «իշխանությունից»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը