Մեկնաբանություն

02.02.2021 17:30


նիկոլի աած-ն փաշինին «փրկելու» գործին է լծվել՝ հանրությանը «դեմ տալով» սլաքավարների

նիկոլի աած-ն փաշինին «փրկելու» գործին է լծվել՝ հանրությանը «դեմ տալով» սլաքավարների

«Զենքի գործ» անող Դավիթ Գալստյանը, որ հանրության լայն շրջանակներին ավելի շատ ծանոթ է «պատրոն Դավո» մականունով, թերևս ակամայից, ձեռնմուխ է եղել նիկոլ փաշինի իշխանությանը ևս մեկ ստանդարտ ծառայություն մատուցելուն: Այո, խոսքը հինավուրց ժամանակներից հանրահայտ այն ստանդարտ ծառայության մասին է, որն այլ կերպ անվանում են, իրավացի՛ եք՝ «քավության նոխազ»: Ավելի պարզ ասած, նիկոլ փաշինի աղետաբեր ու կործանարար իշխանությունը կարծում է, թե գտել է այն հարմար սլաքավարին, այն «քավության նոխազը», որի վրա կարելի է բարդել Հայաստանն ու Արցախը կործանման տանելու իրենց մեղքերը:

նիկոլ փաշինի և նրա իշխանության գործին լծվել է, բնականաբար, աած-ն, այս դեպքում՝ նիկոլի անձնական անվտանգության ծառայությունը:

Հարկավ, հանրությունն արդեն տեղյակ է աած տարածած նախօրեի հաղորդագրությանը: Թեթևակի հիշեցնենք դրա բուն իմաստը. Դ.Գ.-ն, նույն ինքը՝ Դավիթ Գալստյանը կամ «փամփուշտ Դեյվիդը», արտասահմանյան գրանցմամբ իր ընկերության միջոցով ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագիր է կնքել 1 միլիոն դոլարի ռազմամթերք, կոնկրետ՝ հրանոթային արկեր մատակարարելու վերաբերյալ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, սահմանված նմուշի ու որակի արկերի փոխարեն մատակարարվել են չեխական արտադրության 70-ական թվականների հրանոթների արկեր, որոնք չեն համապատասխանել սահմանվածին, մասնավորապես, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զիջել են և այլն և այլն: Դ.Գ.-ին ու նրա ընկերության տնօրեն Ա.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Ի դեպ, Դավիթ Գալստյանն արդեն հասցրել է հրապարակավ արձագանքել՝ նշելով, որ իրականում ինչ ռազմամթերք պետք է, այն էլ մատակարարվել է, և դա ինքը կարող է ապացուցել փաստական տվյալներով: Մի խոսքով, Դավիթ Գալստյանը տվյալ մեղադրանքը չի ընդունել, և ինչպես ընդունված է ասել նման դեպքերում՝ «սուխոյ ատկազ»:

Բայց դրանք մանրուքներ են, և աած հաղորդագրությունը՝ «պատրոն Դավիթին» մեղադրանք ներկայացնելու վերաբերյալ, առ այն, թե 1 միլիոն դոլարի անպետք ու անօգուտ արկեր է մատակարարել, դառը քմծիծաղ է հարուցում, առնվազն: Կարելի էր ասել՝ ծիծաղ, եթե հետևանքներն այսչափ ողբերգական ու անդառնալի չլինեին:

Ավելին, աած հաղորդագրությունը, տողերիս հեղինակի ընկալմամբ, նշանակում է ուղղակիորեն ու բացահայտորեն նիկոլություն անել, այն է՝ ծաղրել կամ ձեռ առնել հանրությանը, բռնաբարել նորմալ մարդկանց տրամաբանությունն ու դատողականությունը:

Ամենից առաջինը. իսկ ո՞վ է Դավիթ Գալստյանը, նույն նիքը՝ «փամփուշտ Դեյվիդը» կամ «պատրոն Դավոն»:

Իսկ նա կամ նրա ընկերությունը, սիրելի ընթերցողներ, նիկոլ փաշինի նշանակած Դավիթ Տոնոյանի գլխավորած ՀՀ ՊՆ-ի հիմնական զենք-զինամթերքի մատակարարան է:

Ավելին, «պատորն Դավոյի» անունը հանրային հարթակներում, առանց չափազանցության, «թնդաց» աղետային 2020-ի գարնան վերջերին, հունիսի սկզբներին, ու «թնդաց» հենց զենք-զինամթերքի իրական մատակարարումների փոխարեն ինչ-ինչ մութ և կոռուպցիոն գործարքների, մեխանիզմների հետ կապված:

Եվ ի՞նչ: Այն ժամանակ նիկոլ փաշինի աած-ն հոնքն էլ չշարժեց: Փոխարենը, նիկոլական ֆեյքերն ու կեղտա-քարոզչամեքենան նետվեց «պատրոն Դավոյին» պաշտպանելու կամ նրան առնվազն «նախկիններին» վերագրելու գործին: Թե «նախկիններում» ինչ բողկեր էր կերել «պատրոն Դավոն», հարցի մի կողմն է, բուն հարցն այս դեպքում այն է, թե «ճերմակաթույր» «չնախկինները»՝ ի դեմս նիկոլ փաշինի, Դավիթ Տոնոյանի ու մյուսների, ինչո՞ւ էին հենց նշված անձնավորության հետ «գործ բռնում»:

Իսկ ի՞նչ «գործեր են բռնել», դա միայն իրենց սև ու մութ էությանն է հայտնի, բայց... ոչ միայն:

Առհասարակ, ի՞նչ է կատարվել: Իսկ կատարվել է այն, որ մի քանի տասնյակ միլիոն դոլարի ծախս ցույց տալով՝ Հորդանանից գնվել են խորհրդային կամ ռուսական արտադրության չափազանց հին ՀՕՊ միջոցներ (տխրահռչակ «Օսա-ԱԿ»-ների գործարքը): Կատարվել է այն, որ ժամանակակից ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու գործարքը փաշինի կամայական մոտեցմամբ վերանայվել է ու ավելի քան 100 միլիոն դոլարով ձեռք են բերվել գործնականում անպետք կամ այս պատերազմում պետք չեկած Սու-30 ռազմական օդանավեր:

Սրանք երկու ամենախոշոր ու աղմկահարույց «մութ գործարքներն» են: Այս գործարքներում շուրջ 150 միլիոն դոլար է «ֆռռացել»: Այս գործարքները հազարավոր հայ երիտասարդների, զինվորների ու սպաների կյանք են խլել...

Եվ այդ գործարքները կատարվել են նիկոլ փաշինի, նրան հաշվետու և նրան ենթակա պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Տոնոյանի մասնակցությամբ ու անխուսափելի գիտությամբ:

Ու այսքանից հետո նիկոլ փաշինը՝ իր աած-ի միջոցով, ինչ-որ 1 միլիոն դոլարի մեքենայության մեղադրանքով «պատրոն Դավո՞» է դեմ տալիս հանրությանը: Սրանք իսկապե՞ս կարծում են, թե Հայաստանում բացառապես անուղեղներ են ապրում կամ իրենց «ուսապարկերի» կարգի համբակներ:

Ի՜նչ «պատրոն Դավո», ի՜նչ 1 միլիոն դոլար...

Եթե աած-ն ինչ-որ հաղորդագրությամբ պիտի հանդես էլ գար, ապա դա պետք է լիներ նիկոլ փաշինի ու Արցախի կործանման, Հայոց բանակի կազմաքանդման, առհասարակ՝ պետական դավաճանության մեղադրանքով գլխավոր դերակատարների կալանավորման, նրանց մեղադրանքներ առաջադրելու մասին պաշտոնական հայտարարությունը: Իսկ այսպես, ինչ-որ մի «սլաքավար» են գտել, թե տեսե՜ք, այն նա բռակ արկեր էր մատակարարել, դրա համար էլ...

Չէ հա: Բա այդ արկերը ո՞վ էր ընդունում, ընդունման ակտը ինչի՞ հիման վրա էին կազմում, առանց կրակելո՞ւ, բա վերահսկողության ծառայությո՞ւնն ինչի համար էր, բա նույն աած-ն ո՞ւր էր նայում, բա նիկո՞լն ինչով էր զբաղված:

Ուզում եք մի Դավիթ Գալստյանի կամ նրա տնօրենի մեղադրելով նիկոլի մարմի՞նը փրկել: Ոչինչ չի ստացվելու: Մի 100 տարի առաջ էլ են ոճրագործներ եղել, որոնց թվում էր, թե պլստացին: Չպլստացին: Մի ամբողջ ժողովրդի ցասումից ու վրեժից դեռ ոչ մեկը չի կարողացել պլստալ, եթե անգամ նիկոլից ավելի լպրծուն է եղել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը