Մեկնաբանություն

21.01.2021 18:26


Խորհրդարանական միջ-ավարիա. ինչո՞ւ էր փաշինյանը միայն դոշը զրահաբաճկոնել

Խորհրդարանական միջ-ավարիա. ինչո՞ւ էր փաշինյանը միայն դոշը զրահաբաճկոնել

Հայաստանում, պարզվում է, ինչ-որ իշխանություն էլ կա: Չէ, այն, որ փաշինյանն ու թափթփուկաթիմն իրենց իշխանություն են համարում, դա հայտնի է: Բայց հետաքրքիր է, որ ինչպես ասում են՝ «խորհրդարանական ընդդիմությունն» էլ է նրանց իշխանություն համարում, իսկ փաշինյանին էլ՝ վարչապետ: Համենայն դեպս, նախօրեին, ԱԺ-կառավարություն միջոցառման ժամանակ նման տպավորություն կարելի էր ստանալ ընդհանուր միջավայրից: Ինչ մի ակադեմիակա՜ն, ինչպես մի քաղգործիչ կասեր՝ կլասիկ միջավայր, որքան տակտ, որքան քաղաքավարություն ու դիվանագիտականությո՜ւն...

Հարցն այն չէ, թե ինչ հերթական հիմարությունները դուրս տվեց փաշինյանը: Եթե դեռ կան մտածող և ինքնուրույն դատողականություն ունեցող հայրենակիցներ, որոնք չեն հասկացել, թե ինչի և ում հետ գործ ունեն, ապա երեկվա հարցուպատասխանի ընթացքում փաշինյանի հայտարարություններն առավել քան ցցուն ու բավարար էին դա հասկանալու համար:

Դե էլ ո՞վ կարող է Շուշին ոչ հայկական քաղաք համարել, եթե ոչ հայության թշնամին կամ թշնամու կողմից հանդես եկողը: Հա, ի դեպ, ասում է, թե բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել: Ու ոչ մեկը, փոխաբերական իմաստով դրա բերանին վրա չի գալիս, համենայն դեպս չի հակադարձում այնպես, որ բարբաջող ապիկարը տեղում պապանձվի, հիստերիկայից շունչը կտրվի ու... ոչ մեկը չի ասում, թե՝ էս ի՜նչ ես դուրս տալիս, արա, գոնե տեղյա՞կ ես, թե ինչպես է եղել, որ Շուշին ադրբեջանաբնակ է դարձել, գիտե՞ս, թե ինչ է եղել 20 թվին:

Մինչ այս, մինչ այն, փաշինյանը մեկ ուրիշ հիմարույթուն է «բլթացնում», թե՝ նախկինում երբեք այսպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել: Ու ո՞վ է դրան անմիջապես այնպիսի դաղող արտահայտությամբ «շամփրում», որ դա հենց նման արտահայտություն անելուց հետո տեղում, ինչպես ասվում է՝ «չորանա»:

Չգիտեմ, թե հրապարակներում որքան խիստ ու դաղող ելույթներ ու ճառեր են ասում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, բայց երեկ ԱԺ-ում այդ կրակուբոցը չնկատվեց: Այնտեղ ոչ թե միջավայր պիտի լիներ, այդպես ակադեմիակա՜ն, գրեթե հարգալից ոճով, այլ միջ-ավարիա: Այնպիսի միջ-ավարիա, որ նիստը վարող օմեգա չլիներ, թեկուզ ալֆա ու բետտա լիներ, թեկուզ հունական ամբողջ ալֆաբետը, վայրկյանը մեկ ծղրտոցը դներ...

փաշինյանը, պարզ է, ակնհայտորեն ծաղրում է, ձեռ է առնում բոլոր նորմալ մարդկանց: Նորմալ մարդկանցից, օրինակ, ովքեր ԱԺ նիստին ֆեյսբուքներում էին հետևում, դա համարժեք գնահատեցին՝ հայհոյանքների երկար «կրակահերթերով»: Իսկ նրա՞նք, որ ԱԺ դահլիճում էին: Հասկանալի է, օտարածառա ուսապարկերին նկատի չունեմ, այլ ոչիշխանական թևի ներկայացուցիչներին:

Կարո՞ղ է, որ մի քիչ էլ մնա, այդ գլխակեր հակահային ասեք՝ «մեծարգո վարչապետ»: Թեև արդեն ասողներն կան խորհրդարանական ընդդիմություն կոչվածների մեջ։

Դա, ասում են, երեկվա ԱԺ-կառ-ավերություն հարցուպատասխանին «բռոնեժիլետ» կամ զրահաբաճկոն հագած էր գնացել: Վերնաշապիկի տակից, հասկանալի է: փաշինյանը, պարզվում, է ահագին լավ կարծիքի է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մասին: Այսինքն, եթե նա զրահաբաճկոնով է ԱԺ ամբիոնին մոտենում, ուրեմն իսկապես էլ կարծում է, որ ընդդիմադիրներից մեկը հանկարծակի խոշոր տրամաչափի գնդացիրը ծոցագրպանից կհանի ու...

Բայց սատանան փաշինյանի ու նրա սարսափների, այդ թվում՝ իր ֆիզիկական ապահովության վախերի հետ:

Մեր ասածն այն է, թե ինչու «Բարգավաճի» կամ, գլուխը՝ քարը, թեկուզ «լուսավորի» պահվածքն այնպիսին չէ, որ նիկոլ փաշինյանը մի զրահաբաճկոն կամ մետաղակուռ դիմակ էլ դեմքին կրի:

Վե՞րջ, արդեն ներվե՞լ է փաշինյանին Արցախի հանձնումը, Հադրութի ու Շուշիի հանձնումը...

Ներվե՞լ է հազարավոր երիտասարդ հայրենակիցների գլուխն ուտելը: Ներվե՞լ է այս պատերազմական ոճրագործությունը: Ներվե՞լ է... Թե ԱԺ ընդդիմադիրներդ ներել եք, էլ փաշինյանից պահանջ-մահանջ չունեք, այդպես էլ ասեք:

Հակառակ դեպքում սա ի՞նչ «թավշյա» մոտեցում է ընդդիմության կողմից: Դրան, ախր այնպես պիտի գզեիք, որ դա նույնիսկ զրահա-ապակեպատ արկղի մեջ ռիսկ չաներ ԱԺ դահլիճ ոտք դնել:

Հողը պետք է այրվի թե՛ նիկոլի, թե՛ նիկոլականների ոտքերի տակ, դրանք ոչ մի տեղ՝ ո՛չ փողոցում, ո՛չ որևէ հանրային վայրում, ո՛չ իրենց աշխատավայրերում, եթե կուզեք՝ ոչ էլ իրենց տներում հանգիստ չպիտի ունենան: Դրանք պիտի ամեն վայրկյան դողան պատասխանատվության ենթարկվելու գիտակցումից ու վախից, դրանք պիտի ամեն ճռռոցի ու ձայնի վրա խայթված վեր թռչեն տեղից...

Դրել, թե՝ «պարոն փաշինյան...», չէ մի չէ՝ «մեծարգո վարչապետ»:

Եթե դուք իսկապես ուզում եք, որ Հայաստանում նոյեմբերի 9-ը ավարտվի և պետության ու ժողովրդի հետագա ընթացքի գոնե հույսի փոքր շող երևա, ապա խորհրդարանական ընդդիմություն կոչվեք, արտախորհրդարանական, թե մեկ այլ բնորոշմամբ, վերջ տվեք այդ «մեղմ-մետաքսյա», ձևական-քաղաքավարի մոտեցումներին: Դրանք միայն կոպիտ, կոշտ ու ծայրահեղ արհամարհական վերաբերմունքի են արժանի, ուստի դրան պիտի արժանանան: Հերի՛ք է «տունտունիկ» խաղալ կամ դառնալ փաշինյանի արյունոտ խաղի մասնակիցը: Հերի՛ք է: Մենք ո՛չ այդքան ժամանակ ունենք, ո՛չ այդքան համբերության պաշար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը