Մեկնաբանություն

04.01.2021 12:30


Շուռնուխի հակառակ կողմը

Շուռնուխի հակառակ կողմը

Նիկոլ Փաշինյանը, հավատարիմ լինելով իր ընկեր Իլհամ Ալիևի հետ ունեցած բանավոր պայմանավորվածությանը, հանձնեց Շուռնուխը։ Հերթի մեջ այլ մարզերի այլ բնակավայրերն են։

Սարսափելի էր այն, որ Շուռնուխ մտավ ադրբեջանցին, գյուղապետին ու բնակիչներին կարճ ժամանակ տվեց, հետո եկավ իր «պոստը» դրեց։

Ոչ պակաս սարսափելի էր այն, որ Շուռնուխում պետություն չկար։ Չկար որևէ պետական ներկայացուցիչ, որը տեր կկանգներ մեր տարածքային ամբողջականությանը։ Չկար բանակ, չկար անվտանգություն, չկար կառավարություն։ Միայն մի քայլարած պատգամավոր էր գնացել, այն էլ, ըստ տեղեկությունների, պրոադրբեջանական քարոզ է արել շուռնուխցիների մոտ, ծեծ կերել ու վռնդվել գյուղից։

Ադրբեջանցների դեմ մնացել էր գյուղն՝ իր գյուղապետով։ Գյուղը՝ թշնամի պետության դեմ։

Նիկոլ Փաշինյանն ինչպես որ մեր կանոնավոր բանակը պատերազմի ընթացքում վերածեց էրատոների ու թշնամուն հանձնեց մեր երկրի զգալի մասը, այնպես էլ հիմա պետությունն է վերածում առանձին համայնքների, որոնցից յուրաքանչյուրը պետք է իր ուժերով պաշտպանի իր սահմաններն ու անվտանգությունը։ Ասել է թե՝ Նիկոլը վերացնում է պետությունը։ Նա պահում է իշխանական աթոռը՝ երկրում անիշխանություն մտցնելով։

Հայաստանի վերացումը Նիկոլի միակ շանսն է։ Արդարադատությունից խուսափելու և «կպցրած» գումարները փախցնելու շանսը։ Քաղաքական պայքարը, հետևաբար, ազգային–ազատագրական պետք է լինի։ Մինչև ներսի թուրքից չազատվենք, դրսի թուրքի ախորժակը չենք կարողանալու զսպել։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը