19.04.2024 ● 17:13
19.04.2024 ● 15:53
19.04.2024 ● 08:33
28.12.2020 ● 22:30
Մի գյադա կար այլասուն,
Վստահ չեմ, որ՝ կաթնասուն,
Ասես թույնով է սնվել,
Հինգ միլիարդով է գնվել:
Մի լամուկ կար այլասուն,
Թերուս, անգետ, բայց խոսուն,
Զազրախոս էր, սուտասան,
Կեղծ բարեպաշտ, «դերասան»:
Ապրեց տարի քառասուն,
Գրավոր էր բամբասում,
Հայացքը գիժ, պլշած,
Ականջները խլշած:
Թվում էր՝ մարդ է հասուն,
Բայց գլխակերն այլասուն
Հային հայի դեմ հանեց,
Սև հոգին փառավորվեց:
Արյան մեղքի տակ մտավ,
Քաղաքական հենք գտավ,
Զուտ իր շահն էր նրա «ճիշտը»,
Մանրադրամ՝ մարդկանց վիշտը:
***
Թռավ, մի քիչ թաքնվեց,
Երկիրը թարս ֆռռացրեց...
Մի օտարի զանգուլակ,
Բայց... հայկական ժամանակ:
Նստեց-ելավ, շուտ ջոկեց՝
Մեղքն ընդունեց, ազատվեց:
Թեպետ չփտեց փոսում,
Մնաց նույնը՝ այլասո՛ւն:
Ստեղծում էր աժիոտԱԺ,
Լկտի անում էր շանտաժ,
Խոզի կաշի էր խանձում,
Օդից լուրեր էր սանձում:
Մտավ ԱԺ ՀԱԿ-ի հետ,
Չնայած, իսկույնևեթ
Մանդատն առավ ու թռավ,
Փուշ էին կարծում, օձ դառավ...
Թունդ կպնում էր բոլորին,
Խառնած թացը միշտ չորին,
Ճղճղում էր օրնիբուն,
Մի բոցակեզ տրիբուն...
«Մի գյադա է այլասուն,
Հաճախորդ է ձեռնասուն,
Ինչքան կուզի՝ վնգստա,
Որ շատ հաչա... փող կտանք»
Հա՛մ էդպես էին մտածում,
Հա՛մ... կանոնավոր մուծվում,
Չաղացնում էին չարիքը՝
Իրենց գլխի գալիքը:
Իբր՝ ով է, մի գրչակ,
Կեղտի պուլիկ ու փարչակ,
Ինչ է դրա եղածը...
Մինչ կուտակվում էր մաղձը:
...Ու մի օր էլ սողունը
Լքեց հարմար իր բունը,
«Դուխով» փափախը դրեց,
Ոտ-ոտ եկավ, բունտ արեց:
Աջակցությամբ սորոսի
Եվ աղանդավոր քոսի,
Ներգրավմամբ օխլոսի՝
Հասավ գյադեն երազին...
Ցեխից՝ պալատ ոստյունով,
Լեն ու լմփոշ կոստյումով...
Խոսում միշտ մզմզալով,
Կրկնելով, հազալով...
Մնացածն էլ, գիտեք դե,
Դուք եք հրեշին կերտել:
Հպա՜րտ ու գոհ էիք անհուն...
Ձեր երկրաքանդ դմփ-դմփ-հո՛ւն:
Կանչում էիք գյադուն փրկի՜չ,
Բայց նա նույնն էր՝ խառնակիչ:
Գլխակեր էր, հողատու,
Ճղճիմ ստախոս անդուր:
Իր կնգա հետ դիվական,
Կեղծ ժպիտով ձևական,
Փարիսեցիքիդ շահեց,
Հպարտ-ակներիդ մահեց:
Դեսպանորդը դժոխքի,
նեռ, արնախում, անհոգի:
Կար մի գյադա այլասուն...
Դատաստանի սպասում:
Արմեն Հակոբյան
18.04.2024 ● 16:16
Նիկոլը հիմա սվինների վրա է նստած ու այդպես է պահում իշխանությունը: Բայց դե սվիների վրա հնարավոր չէ երկար նստած մնալ:
17.04.2024 ● 17:24
Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին դրդում է համատեղ հանցագործության, լկտիության ու ապօրինության, որպեսզի նրանք անձնական շահագրգռվածություն ունենան իր իշխանությունը պահելու հարցում:
15.04.2024 ● 19:46
Ահա այսպես են օլիգարխիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները օլիգարխների նոր որջ բուծում։
12.04.2024 ● 17:08
Հետագա «եթե»–ներից խուսափելու և նոր արհավիրքներ չունենալու համար պետք է վռնդել Նիկոլ Փաշինյանին վարչապետի կաբինետից։
12.04.2024 ● 16:55
Տիգրան Ավինյանը շինթուլյտվությունների և փողաբեր այլ հարցերի քննարկումները տեղափոխել է հանձնաժողովներ, որոնք հիմնականում չեն լուսաբանվում։ Նույն այդ հարցերը նա ավագանու նիստերի ժամանակ չի ուզում զեկուցել։
12.04.2024 ● 15:23
Թող «խոզն» ու մյուսներն իրենց վատ չզգան, քանզի իրենք էլ են ենիչերիներ, բայց Arabat–ին ու Ալենին չեն հասնի
19.04.2024 ● 18:15
19.04.2024 ● 16:40
19.04.2024 ● 16:38
19.04.2024 ● 16:08
19.04.2024 ● 15:28
19.04.2024 ● 15:11
19.04.2024 ● 15:05
19.04.2024 ● 14:56
19.04.2024 ● 14:47
19.04.2024 ● 14:42
19.04.2024 ● 14:38
19.04.2024 ● 14:35
19.04.2024 ● 14:21
19.04.2024 ● 14:19
19.04.2024 ● 11:43
19.04.2024 ● 11:03
19.04.2024 ● 10:26
19.04.2024 ● 09:50
19.04.2024 ● 09:46
19.04.2024 ● 09:41
19.04.2024 ● 09:27
19.04.2024 ● 09:11
19.04.2024 ● 09:06
19.04.2024 ● 08:56
19.04.2024 ● 07:52
19.04.2024 ● 07:19
19.04.2024 ● 07:02
Վասն կառ-ավերիչ և վարչ-աղետ Հայոց, մեծն հողատու և ստախոսաց ստախոս, թշնամյաց բարեկամ և ոսոխաց շահապաշտպան նիկոլն փաշինյան
Մի գյադա կար այլասուն,
Վստահ չեմ, որ՝ կաթնասուն,
Ասես թույնով է սնվել,
Հինգ միլիարդով է գնվել:
Մի լամուկ կար այլասուն,
Թերուս, անգետ, բայց խոսուն,
Զազրախոս էր, սուտասան,
Կեղծ բարեպաշտ, «դերասան»:
Ապրեց տարի քառասուն,
Գրավոր էր բամբասում,
Հայացքը գիժ, պլշած,
Ականջները խլշած:
Թվում էր՝ մարդ է հասուն,
Բայց գլխակերն այլասուն
Հային հայի դեմ հանեց,
Սև հոգին փառավորվեց:
Արյան մեղքի տակ մտավ,
Քաղաքական հենք գտավ,
Զուտ իր շահն էր նրա «ճիշտը»,
Մանրադրամ՝ մարդկանց վիշտը:
***
Թռավ, մի քիչ թաքնվեց,
Երկիրը թարս ֆռռացրեց...
Մի օտարի զանգուլակ,
Բայց... հայկական ժամանակ:
Նստեց-ելավ, շուտ ջոկեց՝
Մեղքն ընդունեց, ազատվեց:
Թեպետ չփտեց փոսում,
Մնաց նույնը՝ այլասո՛ւն:
Ստեղծում էր աժիոտԱԺ,
Լկտի անում էր շանտաժ,
Խոզի կաշի էր խանձում,
Օդից լուրեր էր սանձում:
Մտավ ԱԺ ՀԱԿ-ի հետ,
Չնայած, իսկույնևեթ
Մանդատն առավ ու թռավ,
Փուշ էին կարծում, օձ դառավ...
Թունդ կպնում էր բոլորին,
Խառնած թացը միշտ չորին,
Ճղճղում էր օրնիբուն,
Մի բոցակեզ տրիբուն...
***
«Մի գյադա է այլասուն,
Հաճախորդ է ձեռնասուն,
Ինչքան կուզի՝ վնգստա,
Որ շատ հաչա... փող կտանք»
Հա՛մ էդպես էին մտածում,
Հա՛մ... կանոնավոր մուծվում,
Չաղացնում էին չարիքը՝
Իրենց գլխի գալիքը:
Իբր՝ ով է, մի գրչակ,
Կեղտի պուլիկ ու փարչակ,
Ինչ է դրա եղածը...
Մինչ կուտակվում էր մաղձը:
***
...Ու մի օր էլ սողունը
Լքեց հարմար իր բունը,
«Դուխով» փափախը դրեց,
Ոտ-ոտ եկավ, բունտ արեց:
Աջակցությամբ սորոսի
Եվ աղանդավոր քոսի,
Ներգրավմամբ օխլոսի՝
Հասավ գյադեն երազին...
Ցեխից՝ պալատ ոստյունով,
Լեն ու լմփոշ կոստյումով...
Խոսում միշտ մզմզալով,
Կրկնելով, հազալով...
***
Մնացածն էլ, գիտեք դե,
Դուք եք հրեշին կերտել:
Հպա՜րտ ու գոհ էիք անհուն...
Ձեր երկրաքանդ դմփ-դմփ-հո՛ւն:
Կանչում էիք գյադուն փրկի՜չ,
Բայց նա նույնն էր՝ խառնակիչ:
Գլխակեր էր, հողատու,
Ճղճիմ ստախոս անդուր:
Իր կնգա հետ դիվական,
Կեղծ ժպիտով ձևական,
Փարիսեցիքիդ շահեց,
Հպարտ-ակներիդ մահեց:
Դեսպանորդը դժոխքի,
նեռ, արնախում, անհոգի:
Կար մի գյադա այլասուն...
Դատաստանի սպասում:
Արմեն Հակոբյան