Մեկնաբանություն

07.12.2020 18:53


Իլհա՜մ, Ռեջե՜փ, Աննա՜... ոսկի ա, ոսկի...

Իլհա՜մ, Ռեջե՜փ, Աննա՜... ոսկի ա, ոսկի...

Ուշադրություն գրավեց տեղեկությունը, որ Ադրբեջանն առաջիկայում կարող է ավելացնել ոսկու արդյունահանման ծավալները:

Սկզբունքորեն անսպասելի չէր: Անսպասելի չէր, քանզի նախ՝ նիկոլ փաշաևի կողմից իր ազգակից, իսկ միգուցե նաև ազգական ալիևին նվիրած Արցախի տարածքում կան ոսկու հանքավայրեր: Եվ ոչ միայն ոսկու, նաև այլ մետաղների:

Ի լրումն, թշնամուն հանձնված տարածքներում, օրինակ Ջեբրայիլում, ըստ շրջանառված տեղեկությունների և հրապարակումների, կան ոսկու պաշարներ: Անգամ, պատերազմը դեռ չավարտված, անգլիական ինչ-ինչ շրջանակների վրա հղումով տեղեկություն տարածվեց՝ առաջիկայում ադրբեջանական կողմի հետ այնտեղ ոսկու արդյունահանման նպատակով ներդրումներ իրականացնելու վերաբերյալ: Առհասարակ, տողերիս հեղինակը չի զարմանա, եթե փաշինյանի կողմից Ադրբեջանին նվիրած, օրինակ, հովտային շրջաններում նաև նավթի պաշարպներ հայտնաբերվեն: Բայց դա դեռ մի կողմ: Ոսկին ավելի հետաքրքիր է և փայլուն:

Եվ այսպես. ի՞նչ արեց նիկոլ փաշինյանը, ինչ արեց աննա հակոբյանը: Ոչ միայն չայ խմելով մուղամ լսելու ռեալ հնարավորություն տվեց մեհրիբանին, այլև այնպիսի բան արեցին, որ նույն այդ՝ մեհրիբան փաշաևան ոչ միայն իր պիղծ շուրթերով համբուրեց հայոց հողերը, այլև բացականչեց՝ Իլհա՜մ, Ռեջե՜փ, Աննա՜... ոսկի ա, ոսկի՛...

Իսկ ի՞նչ է դա նշանակում: Իսկ դա նշանակում է, որ որոշ ժամանակ անց Ալիևի ու Փաշաևայի կլանները նավթադոլարներից բացի կունենան ոսկեդոլարներ, որոնք կվերածեն նոր բայրաքթարների, հրթիռների, վարձկանների նոր խմբերի՝ Սյունիքը, Վայքը, Գեղարքունիքը, Տավուշը, ի վերջո, Երևանը գրավելու համար...

Դե դա, օրինակ, Երևանում առանձնապես ոչ մեկին չի հուզում: Կարևորը, որ... վո՜ւյ, ամա՜ն, հանկարծ նախկինները չգան, ջհաննամը, թե նիկոլը Հայաստանը թուրքին չի հանձնի...

Ի դեպ, ջհաննամ ասացի, նիկոլին հիշեցի՝ փաշինյան: Իսկ նա՞ ինչ էր անում մի երկուսուկես տարի, կոնկրետ ոսկու հետ կապված: Նա անում էր, ըստ էույթան ամեն ինչ, որպեսզի Ամուլսարի ոսկու հանքավայրը չգործի, ներդրումները չաշխատեն և Հայաստանին շահույթ չբերեն: Դե մեզ ոսկի պետք չէ: Ավելի ճիշտ, մեզ ոսկեդոլարներ պետք չեն, օրինակ ՀՕՊ միջոցներ գնելու համար: Ասենք, եթե դոլարներ լինում էլ են, սրանք գնում ու մեծ «խաղալիք» օդանավեր են գնում:

Մեզ այնքան ոսկի պետք չէ, որ անգամ Սոթքի հանքավայրը բռնում ու նվիրում են թուրքին:

Եվ կեցցեն նաև «բնապահպանները», որ բարեհաջող արգելակեցին Ամուլսարի հանքավայրի շահագործումը: Հիմա լավ է, հիմա թուրքերը Ջեբրայիլում էլ Արմեն Սարգսյանի սիրելի անգլիացիների ու ամերիկացիների հետ ոսկի կարդյունահանեն, վաղը, մյուս օրը՝ Դրմբոնում, փաշինյանի շնորհիվ, նաև Սոթքում:

Մեզ ոսկի պետք չէ: Մեզ տնտեսություն պետք չէ: Ասենք, ինչի՜ մասին ենք խոսում, մեզ առհասարակ պետություն ու երկիր պետք չէ: Մեզ կամ մեր շեղաթյուրված խառնամբոխին միայն նիկոլ փաշինյան է պետք՝ որպես «դուխով» կուռք...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը