Կարծիք

04.12.2020 14:21


Պետությո՞ւն, թե՞ տարածք․ Հայաստանի ապագայի մեր որոշելիքը

Պետությո՞ւն, թե՞ տարածք․ Հայաստանի ապագայի մեր որոշելիքը

1991–ի սեպտեմբերի 21–ին գրանցված քվեարկողների 95,5 տոկոսը մասնակցեց անկախության հանրաքվեին և 99,5 տոկոսով քվեարկեց Հայաստանի անկախության օգտին՝ ԽՍՀՄ կազմից դուրս։

Հետաքրքիր է, եթե հիմա հանրաքվե անցկացվի «Համաձա՞յն եք արդյոք մտնել Ռուսաստանի կազմի մեջ» հարցով, ապա քանի՞ տոկոս մասնակցություն և քանի՞ տոկոս «այո» կստանանք։ Դատելով ամենից՝ մասնակցությունն ու «այո»–ի տոկոսները կարող են գերազանցել 1991–ի ցուցանիշները։

Այս պահին գլխավորն անվտանգության հարցն է դարձել, ինչը չի բացառում ՌԴ–ի հետ միութենական պետության ստեղծումը։ Այս հարցով հանրաքվեն էլ տպավորիչ արդյունքներ կգրանցի, և դա ստեղծված իրավիճակում բնական է։

Մեր պետության լեգիտիմությունը ՀՀ քաղաքացիների մոտ այժմ պատմական նվազագույն մակարդակի վրա է։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց 2,5 տարում ՀՀ–ի գոյությունը դնել հարցականի տակ, իսկ Արցախում ոչնչացնել պետականությունը։

Այժմ շատ բարդ ու ծանր ճանապարհ ունենք անցնելու, բայց պետք է անցնենք, եթե ուզում ենք պետականաստեղծ ազգերի լիգայում մնալ, այլ ոչ թե հայտնվել ազգերի պատմամշակութային թանգարանում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը