Կարծիք

02.12.2020 10:09


Վախը և ատելությունը դավաճանների որակներից է

Վախը և ատելությունը դավաճանների որակներից է
Վախը և ատելությունը դավաճանների որակներից է։ Վախը և ատելությունը շատ «ուժեղ զգացմունքներ» են։ Դրանք եսասիրության, նեղմտության, փոքրոգիության, ագրեսիվության, դաժանության, ապօրինության, նենգության, կեղծարարության, ստախոսության, բանսարկության «ծնողներն են»։
Վախը և ատելությունը «ստիպում են» ձերբակալել, սպառնալ, արկածախնդրությունների գնալ, նախահարձակ լինել, բանսարկությամբ վնասել, հեղինակազրկել և պախարակել։
Վախն ու ատելությունը սատանայից են։
Սերն ու համերաշխությունն Աստծուց։
Թող շատ արագ կարողանանք ձերբազատվել 2018թ.-ից մեր երկիր մուտք գործած ու ծանրացած այս նեռ մթնոլորտից։ Եվ թող Աստծո կամոք ու օրհնությամբ գտնենք սիրո, համերաշխության, հանդուրժողականության, բարության և արարչագործության՝ մեզ հարիր մթնոլորտը։ Այդժամ կվերականգնվի հույսի և լույսի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ։
Հավերժ փառք ու անմար հիշատակ մեր նահատակված Հերոսներին։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը