Կարծիք

25.11.2020 11:43


Հը՞, հայաստանի հպարտ քաղաքացի, տեսա՞ր ինչ բերիր պետությանդ գլխին․ եթե չհասկացար, մի հատ էլ նայի էս վիդեոն, որովհետև թուրքը Քարվաճառ մտավ հենց քո՝ հպարտ քաղաքացուդ պատճառով

Հը՞, հայաստանի հպարտ քաղաքացի, տեսա՞ր ինչ բերիր պետությանդ գլխին․ եթե չհասկացար, մի հատ էլ նայի էս վիդեոն, որովհետև թուրքը Քարվաճառ մտավ հենց քո՝ հպարտ քաղաքացուդ պատճառով
Հը՞, հայաստանի հպարտ քաղաքացի, տեսա՞ր ինչ բերիր պետությանդ գլխին:
Տեսա՞ր, որ «մի ամբողջ ժողովուրդ» ոչ միայն կարող է սխալվել, այլև, որպես կանոն, հենց սխալվում է:
Հասկացա՞ր, թե ինչու առաջիկա մի քանի տասնամյակը դու չպետք է որոշես երկրի ապագան, ընտրես իշխանություն, թելադրես հանրային պահանջ:
Մի քանի տասնամյակ կամ էլ մի քանի դար... մինչև էլ չլինես հպարտ, այլ լինես պատվախնդիր ու պատվարժան:
Եթե չհասկացար, մի հատ էլ նայի էս վիդեոն, որովհետև թուրքը Քարվաճառ մտավ հենց քո՝ հպարտ քաղաքացուդ պատճառով ու եթե փորձես առարկել, որ Նիկոլը հանձնեց, ես քեզ կասեմ՝ այո՛, բայց դավաճան հողատու Նիկոլին էլի դու ծնեցիր,դու սնեցիր,դու զոռբայությամբ իշխանության բերեցիր ու հիմա էլ դու ես իշխանության պահում, որովհետև չափազանց հպարտ ես, որ խոստովանես, որ էս մղձավանջի մեղավորը դու ես:
ՀՀ հպարտ քաղաքացի, հենց դու հանձնեցիր Քարվաճառը, հենց դու հանձնեցիր Արցախը ու եթե Նիկոլի հետ քեզ էլ չհեռացնենք իշխանությունից, դու մնացյալ Հայաստանն էլ կհանձնես:
ՀՀ հպարտ քաղաքացի, քանի դեռ դու հպարտ ես, դու ավելի մեծ չարիք ես, քան թուրքը:
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը