Քաղաքական

23.10.2020 12:57


«Արցախցիները մեր օրերի 300 սպարտացիներն են, որոնք կռվում են ընդդեմ հորդայի». ԼՂ այցելած ռուս զինթղթակից Պեգովը կիսվել է տպավորություններով (տեսանյութ)

«Արցախցիները մեր օրերի 300 սպարտացիներն են, որոնք կռվում են ընդդեմ հորդայի». ԼՂ այցելած ռուս զինթղթակից Պեգովը կիսվել է տպավորություններով (տեսանյութ)

Ազգությամբ հայ երգիչ Աբրահամ Ռուսոն Разговор по душам հաղորդման շրջանակում տեսակապով զրուցել է ռուս անկախ լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովի հետ, որը մոտ 3 շաբաթ անցկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաթեժ կետերում և լուսաբանել իրադարձություններն առաջնագծից:

Ռուսոյի այն հարցին՝ ինչպես է Պեգովը վերաբերվում նրան, որ Ադրբեջանում իրեն համարում են «անցանկալի անձ», լրագրողը պատասխանել է, որ առաջին հերթին դա թուլության դրսևորում է, այսինքն, երբ մի ամբողջ երկիր փորձում է պայքարել մի սովորական լրագրողի դեմ:

«Ինձ համար դա մասամբ հաճելի է և որոշակի հպարտություն է առաջացնում, սակայն այդ ամենին հատուկ ուշադրություն չեմ դարձնում»,-ասել է Պեգովը:

Լրագրողը նաև նշել է, որ դեռևս վաղ է պատերազմի արդյուքների մասին խոսել:

«Հայկական բանակի զինվորները, որոնք ավելի քիչ են թվով, կարողացան դիմակայել և պայքարել ոչ միայն ադրբեջանցիների, այլև թուրքերի դեմ: Նրանք կարողացան դիմադրել և 3 օր շարունակ թույլ չտալ, որպեսզի տեղի ունենա բլիցկրիգ, որպեսզի տեղի չունենա ամենասարսափելին: Այդ փոքր հերոսական ստորաբաժանումները կարող եմ համեմատել ժամանակակից 300 սպարտացիների հետ, որոնք իսկապես կանգնած են լեռներում՝ ընդդեմ հսկայական հարուստ բանակի: Կանգնած են այդ հորդաներն և այդ սպարտացիները խիզախորեն դիմադրում են հարվածին: Դա չի կարող չտպավորել»,-ընդգծել է Պեգովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը