Լրահոս

23.10.2020 11:13


16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2474 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2474 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2474 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73 310-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1474-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 489 է, ընդհանուր առողջացածներինը՝ 50 276, փաստացի բուժվողներինը՝ 21 560: Մեկ օրում արվել է 5760 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 368 053 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը