Կարծիք

07.10.2020 08:28


Ես չեմ հասկանում՝ մենք ինչո՞ւ ենք ենթարկվում նիկոլիստների թելադրած կեղծ օրակարգին, թե չի կարելի քննադատել Նիկոլին

Ես չեմ հասկանում՝ մենք ինչո՞ւ ենք ենթարկվում նիկոլիստների թելադրած կեղծ օրակարգին, թե չի կարելի քննադատել Նիկոլին
Ես չեմ հասկանում, թե մենք ինչու ենք ենթարկվում նիկոլիստների թելադրած կեղծ օրակարգին, թե չի կարելի քննադատել Նիկոլին: Ինչո՞ւ։
1991-1992թթ, երբ ԼՏՊ-ի թույլի հոգեբանությամբ պարտվողական քաղաքականության արդյունքում կորցնում էինք Արցախը, քննադատությունների պակաս չկար, ժողովուրդը ԼՏՊ-ի հրաժարականն էր պահանջում, ինչի շնորհիվ ՊՆ նախարար փոխվեց և շրջադարձային փոփոխություններ կատարվեցին ռազմաճակատում, հաղթանակների շքերթ, չեմ մանրամասնում, հետո հաջորդեց ողորմելի հրադադարի պայմանագիրը...
Հետո քսաներկու տարի անց ապրիլյան քառօրյան.. հանիրավի քննադատությունների շքերթ ընդդիմությունից՝ ներառյալ Նիկոլ. է՛լ Խաչատուրովի հասցեին, է՛լ բանակի, է՛լ Սերժ Սարգսյանի և այլն, բարեբախտաբար հաղթեցինք՝ ի հեճուկս այն ժամանակվա ընդդիմության, այն ժամանակ քննադատությունը թույլատրելի էր..
Հիմա մի կեղծ օրակարգ են սահմանել, թե չի կարելի քննադատել և ընդդիմությունը հեզորեն ընդունում է Նիկոլի թելադրած խաղի կանոնները, բայց ինչո՞ւ, երբ ապաշնորհության պատճառով մենք կորցրել ենք մեր բարեկամներին, պոռոտախոսության ու պոպուլիզմի շնորհիվ պատերազմ ստացանք ու քանի որ ցանկացած ասպարեզում ներկա իշխանությունն անպիտան է, մեծ ռիսկի ենք ենթարկում բոլորիս ապագան: Հիմա մեր հույսը բանակն է և մեր ժողովուրդի միասնականությունը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում:
Մենք ազգովին բանակի կողքին ենք: Մեզ խանգարում է Հայաստանի համար առաջին պոպուլիստը, որը բացի իշխանատենչությունից այլ սրբություն չունի..
Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը