Կարծիք

02.10.2020 17:37


Էն իրավիճակում, որ մենք ենք հայտնվել, երեք բան անթույլատրելի է՝ ԽՈՒՃԱՊԸ, ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Էն իրավիճակում, որ մենք ենք հայտնվել, երեք բան անթույլատրելի է՝ ԽՈՒՃԱՊԸ, ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
Ժողովուրդ ջան, հայրենակիցներ ջան։
Էն իրավիճակում, որ մենք ենք հայտնվել, երեք բան անթույլատրելի է՝ ԽՈՒՃԱՊԸ, ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ։
Իհարկե, բոլորս էլ մարդ ենք, պահի տակ կարող ա խուճապի էլ մատնվենք (բոլորս էլ ունենք հարազատներ առաջնագծում ու թիկունքում), բնականաբար կոգևորվենք մեր փառահեղ զինվորականների հերոսություններից, և անշուշտ հնարավոր են որոշակի ձախողումներ, որոնք կտխրեցնեն ու կհիասթափեցնեն։
Այսինքն՝ մարդ ենք ու մարդկայինից հեռու լինել չենք կարող։ Նորմալ է։ Բայց պատերազմական իրավիճակում սրանցից որևէ մեկի ավելցուկը վնասակար է։ Չափից շատ ոգևորությունը վնասակար է նույնքան, որքան դուխաթափ լինելը։ Վերջինի մասին էլ չասեմ։
Ուստի՝ որքան էլ դժվար լինի, սառնասրտությունը, զգոնությունը, եթե կուզեք՝ նաև մեծահոգությունը պիտի բարձրության վրա լինի։ Մեր խնդիրը հաղթելն է։ Բանակը, փառք տղերքին, կռվում է։ Թիկունքի խնդիրն է՝ լինել մոբիլ, համախմբված ու միասնական, առանց ավելորդ էմոցիաների։
Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը