Կարծիք

02.10.2020 16:36


Ո՞ւմ էինք վատություն արել

Ո՞ւմ էինք վատություն արել
Պաշտպանության նախարարությունն ահազանգում է` «հենց նո՛ր խփեցին Ստեփանակերտին», վնասվել են ենթակառուցվածքներ, տուժել է փրկարար ծառայությունը, կան վիրավորներ։
ՊԲ հրամանատարի տեղակալը վաղ առավոտից գուժեց` մի օրում էլի 54 զինծառայող է զոհվել։
Թշնամին բառացիորեն գազազած է նախորդ օրերի անհաջողություններից ու մարդկային, ռազմական տեխնիկայի կորուստներից, դարձել է անկանխատեսելի`վիրավոր գազանի պես։
Իսկ «գերագույն հրամանատարը», բան ու գործը թողած, դեռ 2016թ. մայիսին երկնած ռազմահայրենասիրական մի ոտանավոր է հրապարակել, որտեղ, մասնավորապես, ասում է. «Մեր հայացքը այլևս ազատ է, ոչ մի պատ չի բանտում միտքը մեր, հեռուները մոտիկ, հարազատ են, մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր», «Ես պատռել եմ զոհի հին կտակը, հաղթողի նոր խոսքեր եմ խոսում», և էլի նման բաներ (փաստորեն մեր հայացքն էն ժամանակ էլ էր ազատ, զոհի հին կտակը`«պատռված», վրաներս խաբար չկար)...
Մեր ո՞ր մեղքի համար` չգիտեմ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը