Կարծիք

26.09.2020 17:00


Սա արդեն հատակն էլ չէ․ «նիկոլյան արդարադատությունն» անդունդ է անհատակ

Սա արդեն հատակն էլ չէ․ «նիկոլյան արդարադատությունն» անդունդ է անհատակ
Դատախազությունը նախաձեռնելու է կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց Գագիկ Ծառուկյանին չկալանավորած առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ։
Փաստորեն, օրվա իշխանության ձեռքին խոսող գործիք հանդիսացող դատախազությունը չի հրաժարվում իրավունքի բռնաբարման անօրեն ու անբարո գործելաոճից՝ խրախուսելով ոչ միայն արդարադատության կամակատար բնույթն, այլև պատժելով յուրաքնաչյուր անկախ դատարան. դատավոր Պապոյանի նկատմամբ հնարավոր իրականացվելիքը դատավորներ Ալեքսանդր Ազարյանի ու Դավիթ Գրիգորյանի դեմ եղած ապօրինությունների շղթայի հերթական հանգույցն է,《դեմոկրատիայի բաստիոնում》իրավունքի ոտնահարման հերթական արարը,《Նոր Հայաստանում》օրենքի գերակայության իսպառ բացակայության հերթական առհավատչյան, քանզի աբսուրդն այնտեղ է հասել, որ ըստ էության՝ դատավորին մեղադրում են օրենքից ու սեփական ներքին համոզմունքներից բխող որոշում կայացնելու և առհասարակ կարծիք ունենալու համար, վերջապես մեղադրում են, որ չի կայացրել դատախազության համար ընդունելի որոշումն, այլ առաջնորդվել է արդարացի դատաքննության սկզբունքով և ոչ մեղադրող կողմի քմահաճույքով, նաև պատժում են անկախ դատավորին՝ որպես դաս նրանց, ովքեր կփորձեն《չվնգստալ》։
Իսկ դատախազությունը մեղադրվելու՞ է բոլոր գործերով, որոնցով կայացվել են արդարացման դատական ակտեր, ավելին՝ մեղադրվելու է արդյո՞ք դատախազությունը երիցս դրսևորված հանցավոր անգործության համար՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի հատկանիշները չտեսնելու համար, երբ վարչապետի հրահանգով դատարաններն ու ԱԺ ֊ն էին շրջափակվում և ՍԴ ֊ը ճգնաժամի էր հասցվում, արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների համար, երբ կոնկրետ քրեական գործերով վարչապետից քննչին ցուցումներ, իսկ դատավորներին հրապարակավ《հաթաթաներ》էին տրվում, վերջապես վերջին երկու օրերին ներհայստանյան եթերը թմբկահարող և չհերքված ադրբեջանական ինֆորմացիոն արտահոսքերը միթե՞ առերևույթ պետական դավաճանության մասին չեն խոսում։
Սա արդեն հատակն էլ չէ․《նիկոլյան արդարադատությունն》անդունդ է անհատակ։
Վահե Եփրիյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը