Կարծիք

26.09.2020 16:42


Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ օրակարգ թելադրողի դերում

Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ օրակարգ թելադրողի դերում
Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի:
Առհասարակ հանրային կապերի ապահովման տեսանկյունից, օպերատիվ, մատչելի, համակողմանի տեղեկատվական գործողությունների իրականացումը միայն տեղեկատվական ռիսկերը չեզոքացնելու գործառույթ չէ իրականացնում:
Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեզ առաջադրած տեղեկատվական պայքարն ունի խաղի իր կանոնները, դրանց գործիքակազմին, ոճին, հնարքների մեծ մասին տարբեր ժամանակներում առնչվել ենք և դրանց հակազդելու բավականին արդյունավետ միջոցներ կան:
Տարբեր լսարանների, թիրախների ուղղությամբ աշխատանքը պետք է ակտիվացնել, Հայաստանի և Արցախի ցանկացած քայլ, գործողություն դարձնել ընկալելի, ժամանակին հակազդել մեզ ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ լինել նախաձեռնողի՝ օրակարգ թելադրողի դերում:
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը