Կարծիք

16.09.2020 15:58


Նիկոլը հիմա էլ ոչխարաբուծությամբ է հպարտանում

Նիկոլը հիմա էլ ոչխարաբուծությամբ է հպարտանում

Արթնանում ես, մտնում Ֆեյսբուք` հուսով, որ գոնե այսօր չես հանդիպելու Նիկոլի ստերին ու դեմագոգիային, բայց դե, իհարկե, նման բան չի կարող լինել: Հիմա էլ ոչխարաբուծությամբ է հպարտանում... Բարձր տեխնոլոգիաների զարգացման համար առանձին նախարարություն ստեղծած` դրան ռազմավարական մեծ նշանակություն տվող մարդը երկու օր շարունակ հպարտանում է գյուղատնտեսության մեջ ինչ-որ շատ նեղ, ընդհանուր արդյունքի վրա առանձնապես ոչ մի դրական էֆեկտ չթողող փաստերով:

Բա սա դեմագոգիա չէ՞: Պարզ է չէ՞, որ ոչխար պահելու և սպանախ ուտելու «ուրախ» լուրերը պարզապես նպատակաուղղված են թաքցնել դառը իրականությունը:

Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է շատ շուտով ևս 200 միլիոն ԱՄՆ դոլարի արտաքին պարտք ավելացնել ժողովրդի վրա: Դե, ժողովուրդ ջան, պատրաստվեք, որ այդ 200 միլիոն դոլարը ոչխար ու սպանախ արտահանելով փակեք` մինչև կյանքի վերջ, ու այդպես էլ չկարողանաք մարել...

Հասմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը