Կարծիք

12.09.2020 19:53


Տոնը լիարժեք դարձնելու համար մի՛ բան էր պակասում` գործ տվող պատգամավորը

Տոնը լիարժեք դարձնելու համար մի՛ բան էր պակասում` գործ տվող պատգամավորը
Արձակուրդի ավարտին`Տիգրիս քշելու օրը, Նիկոլը հայտարարեց` վաղվանից սկսում ենք աշխատել։ Բայց հնգօրյա հանգիստը ոնց որ թե «նեղ» է եկել կորոնավիրուսի դեմ կենաց-մահվան պատերազմ տվող «գլխավոր հրամանատարին»` մի ոտով դեռ արձակուրդի մեջ է. շարունակում է չափչփել հայրենի բնաշխարհի գողտրիկ անկյունները, «լայվ» անել և ցուցադրել ուղիղ եթերում։ Այնպես, որ ոչ մի շարժում, ոչ մի քայլ, ոչ մի բառ կամ նախադասություն չվրիպի շունչը պահած` իր աշխատանքային «ծանր պարտականությունների» կատարմանը հետևող հպարտ քաղաքացու ուշադրությունից։
Տոնական առիթ էլ կար` Զանգեզուրը նշում է Սպարապետի օրը։ Եվ դա, ինչ խոսք, լավ հնարավորություն էր բանակից թռած վարչահրամայապետի համար` հիմա՛ էլ հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության կռիվ տվող «գլխավոր հրամանատարի» դերի մեջ ներկայանալու զոմբիներին, որ նախանձելի համառությամբ դեռ երկրպագում են իրեն։
Տոնը լիարժեք դարձնելու համար մի՛ բան էր պակասում։
Ա՛յ, որ փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից թռնելու համար քրեական պատասխանատվությունից անգամ հարազատ մոր դեմ ցուցմունք տալու գնով չխուսափած Արման Բաբաջանյանն էլ լիներ «դեպքի վայրում», իր ներկայությամբ ոգևորեր միջոցառմանը մասնակցող զինծառայողներին ու բարձրացներ նրանց ռազմահայրենասիրական ոգին` հասցներ «100»-ի, ամեն ինչ իր տեղը կընկներ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը