Կարծիք

12.09.2020 15:04


Անդրանիկ Քոչարյանի փեշակը որպես կուրտիզանուհի Նիկոլին ծառայելն է

Անդրանիկ Քոչարյանի փեշակը որպես կուրտիզանուհի Նիկոլին ծառայելն է
Կարծես թե օրինաչափություն է դարձել, որ քաղաքական դուրսպրծուկներն ու ստաժով հանցագործները գնահատական են տալիս պետական գործիչներին և ազգային հերոսներին: Նիկոլի թվին ինչ ասես կարելի է տեսնել, բայց որոշ վարձու ժամկետից դուրս ժուլիկներ պետք է իրենց ականջներին օղ անեն, որ մենք թույլ չենք տալու ապականել մեր արժեքային համակարգը և սուտը մատուցել ճշմարտության փոխարեն:
Դարձյալ Քոչարյան Անդրանիկն է հրապարակ եկել` նիկոլալևոնական լաբորատորիայում ստացված և աճեցված վաստակավոր առնետը, ով իր կեղտոտ բերանով հերթական անգամ արտասանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը` մեկնաբանելով մարտի 1-ի շինծու դատավարությունը: Մեծագույն թալանչի Անդոնն իրեն հաշիվ չի տալիս, թե ինչպիսի ապականված կենսագրության տեր է ինքը, և հետագայում ինչպիսի բեռ է վերցնում իր վրա, որ այսօրվա դրությամբ պատվեր իրականացնելով` փորձում է ցեխ շպրտել Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների և փաստաբանների վրա:
Անդոնի ուղեղի ժանգոտ ծալքերին պետք է ինչ-որ կերպ հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ երկրորդ նախագահի թիմակիցները գաղափարի նվիրյալներ են, արդարության ջատագովներ, և ինքը շատ պետք է հաց ու պանիր ուտի, որպեսզի հասկանա կյանքի ճիշտն ու սխալը: Բացի այդ, Անդրանիկը պետք է զգա սեփական մանրությունը և այլևս չտա Ռոբերտ Քոչարյանի անունը, քանզի ինքը չունի դրա համար ոչ մի բարոյական իրավունք:
Կարծիք հայտնելն ու գնահատական տալը իրենը չէ, իրենը մարդկանց ահաբեկելն է, թալանելը, մաուզերով պտտվելը, կողոպուտ և ավազակային հարձակումներ կազմակերպելը և օր ծերության` Նիկոլի նմանին հլու ծառայելը: Կուրտիզանուհու կեցվածքը Անդոնին, կարծես թե ահավոր շատ է դուր եկել և սիրամարգի նման գույնզգույն փետուրներով պճնված` նա իրեն երևակայում է որպես գլխավոր սիրամարգ, նիկոլական ճնճղուկների մանկա-մսուրային կոլեկտիվում, որպես թիրախ ընտրելով Ռոբերտ Քոչարյանին` Անդոնը փորձում է ինքնահաստատվել, բայց դե իրականում այդքան կեղեւ չունի: Իրականում ինքը թշվառական եղել է կա ու կմեռնի։
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը