Կարծիք

12.09.2020 11:07


Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետի և սմարտֆոնների օգտագործման համար զորացրված զինծառայողների շուրջ կրքերը թեժանում են (լուսանկար)

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետի և սմարտֆոնների օգտագործման համար զորացրված զինծառայողների շուրջ կրքերը թեժանում են (լուսանկար)
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սադիկովի և սմարտֆոնների օգտագործման համար զորացրված զինծառայողների շուրջ կրքերը թեժանում են։ Ադրբեջանցի ընդդիմադիրները զինվորական համազգեստով ու ենթասպայի տարբերանշաններով սմարտֆոնով սելֆի անող մի աղջկա լուսանկար են հրապարակել և պնդում են, որ նա Սադիկովի թոռնուհի Մարյամ Ջարուլլաևան է (Məryəm Cərullayeva), ով ծառայում է պաշտպանության նախարարության «գաղտնի» վարչություններից մեկում։ Գրում են, որ նրա ամուսինը ՌԴ քաղաքացի է։
Կարճ ասած օգտատերերին հետաքրքիր է, թե ինչու գլխավոր շտաբի պետի թոռնուհու վրա չի տարածվում բանակում սմարթֆոնների օգտագործումն արգելող պաշտպանության նախարարի համապատասխան հրամանը և նա անարգել լուսանկարահանումներ է անում ստրատեգիական օբյեկտում, այն դեպքում, երբ Նաջմեդդին-պապիկը հղում անելով այդ նույն հրամանին կարգապահական տույժի է ենթարկել 14 զինծառայողի (որից 5-ը զորացրվել են)։
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը