Կարծիք

07.09.2020 14:50


Սորոսիզացիա՝ ազգային դիմանկարի ոչնչացում

Սորոսիզացիա՝ ազգային դիմանկարի ոչնչացում
Կարծում եմ` ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարն ընդամենը շղարշ էր: Դա ընդամենը իշխանազավթման խոշոր ծրագրի խայծն էր, որը ժողովուրդը կուլ տվեց: Սակայն «կոռուպցիայի դեմ պայքարը» և մյուս քաղցրահնչյուն կարգախոսները չէին աշխատի, եթե չլիներ ֆինանսավորումը մեծահարուստ Ջորջ Սորոսի կողմից:
Վրաստան, Ուկրաինա, Հայաստան, այժմ էլ Բելառուսն են փորփրում` ամեն տեղ Սորոսի փողն է պտտվում:
Հարց է առաջանում ` որն է ծերուկի նպատակը, ինչու է նա այդքան առատաձեռն, երբ խոսքը վերաբերում է այլ պետություններում գունավոր հեղաշրջումների կազմակերպմանը: Որոշ փորձագետներ սա անվանում են գլոբալիզացման ծրագիր, սակայն ավելի մեծ թվով քաղաքագետներ հակված են կարծել, որ սորոսիզացիան միտված է քայքայել ժողովուրդների ազգային նկարագիրը: Այն կոչված է ոչնչացնել ազգային արժեքները, ավանդույթները, մշակույթը, հավատքը, դարձնել ազգը պարզապես ինչ-որ բիոմասսա, որին շատ ավելի հեշտ կլինի կառավարել:
Հենց դա է պատճառը, որ փողոցածին նիկոլական կադրերը այսօր հարվածում են Մեսրոպ Մաշտոցին, Նարեկացուն, Եղիշեին, մեր մյուս մեծերին, քանի որ նրանց շնորհիվ ենք մենք դարերով պահպանել մեր ինքնությունը: Իրոք որ` զրկիր ծառին արմատից, և նա շատ արագ կչորանա: Ահա սա է Սորոսի փողերով իշխանության եկած խմբի գերագույն նպատակը:
Թե չէ` հայ «կոռուպցիա», հայ «պայքար», հայ «սարից իջած ձիավոր».... Աննա Հակոբյանի ժամացույցը վկա:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը