Կարծիք

28.08.2020 16:42


Նիկոլ Փաշինյանի հանդեպ համազգային սերն ու հարգանքը անիրական է եղել ու պարունակել է ամենամեծ չափաբաժնով էյֆորիա

Նիկոլ Փաշինյանի հանդեպ համազգային սերն ու հարգանքը անիրական է եղել ու պարունակել է ամենամեծ չափաբաժնով էյֆորիա
Գառան դեմքով այս գայլը․․․
ՈՒղղակի երջանկություն է լինել ղեկավար ու վայելել ժողովրդական սեր, սակայն ամենամեծ դժբախտությունն է, երբ այդ թվացյալ սերը իրական չէ, այլ պատրանք է։ Նիկոլ Փաշինյանի հանդեպ համազգային սերն ու հարգանքը անիրական է եղել ու պարունակել է ամենամեծ չափաբաժնով էյֆորիա, հիմա արդեն երկու տարի է անցել, ինչ նա գտնվում է մի պետության ղեկին, որի կայացման ու ձևավորման գործում ոչ մի ներդրում չի ունեցել։ Համազգային խաբեության հիման վրա որոշ անհատների մոտ դեռ մնացել է այն կարծիքը, թե այս ընդդիմադիր հեղափոխական տղան ժողովրդի ծոցից է դուրս եկել, թե պատրաստ է հանուն հայ ժողովրդի կյանքի ու ապագայի, դիմել ամենավտանգավոր սխրանքների, չէ որ նա ֆիլմի հերոսի նման հայտնվեց, չարերին պատժեց, հաստատեց արդարություն ու երկիրը դրախտ սարքեց։ Հայոց Պատմության դասերից կարծես մի եզրահանգման եմ եկել, գուցե դա մեր ազգի գենետիկան է կամ թույլ կողմը, բայց չեմ ուզում մեր ազգին անխելք, միամիտ ու դյուրահավատ անվանել, սակայն մի բան փաստ է․ մենք չգիտենք չարը՝ բարուց, դասալիքը՝ հերոսից, խարդախը՝ արդարից, կառուցողն ու քարուքանդ անողը միմյանցից տարբերել և վստահ եմ մեր դժբախտությունների մեծամասնության պատճառն էլ հենց սա է հանդիսանում։ Տեսնել ալհեհեր ծերունու կամ տիկնոջ, ով ձեռնափայտը ձեռքին, կիսասոված կանգնած է բակում, բայց դեռ իրեն հույս է տալիս, որ գուցե մի օր լավ կլինի չէ, որ ինքը հավատացել է ու սեփական հավատը չկոտրելու համար շարունակում է հուսալ։ Ցավալի է ինձ համար տեսնել այս պատկերը, որը լրիվ հակադարձում է տիրող իրավիճակին։ Ցավալի է տեսնել գառան դեմքով գայլին, ով ամեն անգամ որսի դուրս գալուց ու ժողովրդի արյունը խմելուց կրում է նույն դիմակը։ Դիմակ դրսից, իսկ ներսից նենգ ժպիտ՝ ողողված անսահման ատելությամբ ու չարությամբ սեփական ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ։
Շուշաննա Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը