Մեկնաբանություն

17.08.2020 19:20


«Վերամշակված» Տիխանովսկայան ու «գունավոր» ինքնիշխանությունը (տեսանյութ)

«Վերամշակված» Տիխանովսկայան ու «գունավոր» ինքնիշխանությունը (տեսանյութ)

Բեռալուսում այս օրերին կամ ավելի ճիշտ՝ վերջին օրերին տեղի է ունենում «գունավոր» հեղափոխություն: Այդպիսիք մեկ կամ երկու անգամ չէ, որ դիտարկվել են Արևմուտքի ու արևմտյան «տեխնոլոգների» կողմից որպես փորձաճագարանյութ ընկալվող հետխորհրդային տարբեր երկրների (ասենք, ինչո՞ւ միայն հետխորհրդային) ու իրենց հասարակությունների դեպքում: Սցենարներն ունեն և՛ նմանություններ, և՛ որոշակի «կրեատիվ» շեղումներ, և՛ տեղական առանձնահատկություններ: Անփոփոխ ու հաստատուն է մեկ բան. «ներսից գրավել» առանձին վերցրած կոնկրետ երկրիրը, չեզոքացնել պետությունը, պոկել այն տվյալ դեպքում Ռուսաստանի ազդեցության գոտուց, ապա յուրացնել այն՝ դարձնելով ԱՄՆ-ի կամ ԱՄՆ նշանակած «գաղութապետի» շահերի սպասարկման տակ:

Անփոփոխ են նաև հիմնական «կոդային» կոչերը (ոչ միայն «պատկերները» կամ շարփյան «մեթոդական ձեռնարկում» թվարկված գործողությունները): Դրանց շարքում, առաջիններից մեկը «հեղափախական առաջնորդների» հայտարարույթուններն են, թե՝ երկիրը պետք է ինքնիշխան լինի: Այսինքն, համարվում է, որ ինքնիշխանություն, պետականություն, միջազգային կառույցներում ներկայացվածություն, միջպետական հարաբերություններ ու դաշնակիցներ ունեցող երկիրը պիտի մի հատ էլ «ինքնիշխանանա»: Կհիշեք, Հայաստանի դեպքում էլ են այդ հիմար հեքիաթները պատմել, իսկ շատերն էլ հաճույքով թույլ են տվել այդ «մակարոնեղենը» կախել իրենց ականջներից, ոմանք դա անգամ ինքնուրույն են արել: Ինչևէ:

Բելառուսում էլ նույնն է: Ու, երբ ասում են «ինքնիշխան լինել», անկասկած դրա տակ հասկացվում է Բելառուսը Ռուսաստանից պոկելը, Բելառուսից ևս մեկ հակառուսական պլացդարմ ստանալը, ինչպես դա արվեց, օրինակ, Ուկրաինայի դեպքում: Ըստ որում, հարցը, թե ինչ է լինելու առանձին վերցրած Բելառուսի հետ, ոչ սցենարիստներին, ոչ էլ «հեղափախական առաջնորդների» տիկնիկավարներին առանձնապես չի հուզում:

Ի՞նչ եղավ Ուկրաինայի հետ... Կամ ի՞նչ կլինի Հայաստանի հետ: Սցենարիստների համար միևնույնն է. ի՞նչ լինում է, թող լինի, իրենց նպատակը, ի վերջո, հո Հայաստանը, Ուկրաինան կամ Բելառո՞ւսը չեն, առավել ևս՝ ուկրաինացիների, հայերի կամ բելառուսների հետագա ճակատագիրը:

Ի դեպ, առաջնորդների մասին: Տվյալ դեպքում՝ Բելառուսի «հեղափոխական զանգվածների»: Բելառուսում հերթական «գունավորի» համար կան գրեթե բոլոր նպաստավոր պայմանները. երկուսուկես տասնամյակ իշխանավարած նախագահ, հեղափոխական տրամադրություններ, ինչպես սեփական մարմնի որոշակի տեղի վրա, այնպես էլ՝ իրենց երկրի գլխին արկածներ բերելու ցանկությամբ տոգորված բավարար զանգված (փորձն ապացուցել է, որ նույնիսկ բազմամիլիոն բնակչությամբ երկրների դեպքում 200-300 հազար «ժողովրդի» առկայությունը բավարար է), «հեղափոխական նահատակ», մի խոսքով, ամենն, ինչ պետք է: Միայն առաջնորդի գործն է համեմատաբար բարդ:

Բանն այն է, որ առաջնորդ նշանակված Սվետլանա Տիխանովսկայան՝ վերջին ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն, Մինսկում ցուցարարների ու ոստիկանների առաջին իսկ բախումներից հետո փախավ հարևան Լիտվա: Սկզբունքորեն, ոչ քաղաքական գործչի դեպքում ենթադրելի պահվածք է: Ավելին, երբ բախումների մասին ավելի մանրամասն իմացավ, տեսաուղերձ հղեց (տես առաջին տեսանյութը)՝ կոչ անելով դադարեցնել բախումները, գնալ տները՝ նշելով, որ ինքը արյուն և արյունահեղություն չի ուզում, ընտրությունն արված է և այլն: Բավականին ընկճված էր Տիխանովսկայան այդ ելույթի ժամանակ: Դա բնական ռեակցիա էր մի մարդու համար, ում հրել են այդ թոհուբոհի մեջ և, որը գիտակցել է, թե ինչ պատասխանատվության տակ է ընկնելու:

Բայց ելույթները, ցույցերը բնականաբար, շարունակվեցին, «գունավոր» դրսևորմուներն սկսեցին թափ հավաքել, և Տիխանովսկայայի տրամադրությունն էլ փոխվեց: Համենայն դեպս, Լիտվայի իշխանություններն ու սցենարիստները ջանքեր գործադրեցին Բելառուսի առաջնորդ նշանակված տիկնոջ վերամշակման, հեգեբանական «վերականգնման» վրա: Ի վերջո, թերևս վերաներշնչեցին, որ ինքն է Բելառուսի առաջնորդը (այս պահին ձեռքի տակ հարմար ուրիշը չկա, ժամանակ էլ չկա):

Եվ հիմա ահա նա արդեն հանդես է գալիս այլ կոչով և հայտարարությամբ, որ պատրաստ է լինել կամ դառնալ ազգային առաջնորդ: Բնականաբար, հայտարարում է ապաստանած վայրից՝ Լիտվայից: Հնարավոր է, որ մեկ-երկու օրից, արդեն որպես Բելառուսի հաջորդ ղեկավար, Լիտվայից վերադառնա հայրենի երկիր: Կինոյի սցենար է:

Սա, իհարկե, ինքնիշխանության լուսապայծառ դրսևորում է:

Թե ի՞նչ կլինի Լուկաշենկոյի հետ կամ չի լինի, այնքան էլ հետաքրքիր չէ, կապրենք՝ կտեսնենք:

Հետաքրքիր է, թե ինչ է լինելու Բելառուսի հետ: Չնայած, դա էլ հիմնական գծերով կանխատեսելի է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը