Կարծիք

13.08.2020 15:33


Երբ իրենց պետք է, նկատում են, երբ պետք չէ, չեն նկատում

Երբ իրենց պետք է, նկատում են, երբ պետք չէ, չեն նկատում

Առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի միակ գործառույթը, որքան հասկանում ենք, որպես պարետ, ամիսը մեկ ԱԺ ամբիոնից արտակարգ դրության ռեժիմը «ևս մեկ ամսով երկարաձգելու» որոշումը հիմնավորելն է, անդրադառնալով վաստակավոր քայլարածների և սրանց հավասարեցված անձանց կոնֆիդենցիալ, այսինքն` «թաքուն» քեֆ-ուրախություններին, ասել է. «Այո, կարող են լինել այնպիսի դեպքեր, որոնք մենք չնկատենք»։

Ամեն ինչ շատ պարզ է. երբ իրեն, իր վարչա(հրամայա)պետին, սրան այս կամ այն կերպ «փոխկապակցված» շրջանակներին պետք է` նկատում են, երբ պետք չէ` չեն նկատում։

Օրինակ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասին լուրը տեղնուտեղը «նկատեցին» և շատ օպերատիվ արձագանքեցին` հաջորդ իսկ օրն ազատեցին գործից։ Ու շա՜տ «հիմնավոր» պատճառ ունեին դրա համար` մարդը միանշանակ հերքել էր «պաշտոնական տեսակետը», թե Զինված ուժերն անմիջապես ներգրավված են եղել Մարտի 1-ի հեղաշրջման փորձը «արյան մեջ խեղդելու» գործընթացում` կրակել են մայրաքաղաքի կենտրոնում մոլեգնող «խաղաղ ցուցարարների» վրա։ Իսկ նման բաներն, ինչպես հասկանում եք, չեն մոռացվում։

Բայց համառորեն «չեն նկատում» իջևանցի «դուխով» ոստիկանապետի և Փաշինյանի հետ քավորսանիկական կապերով կապված արտոնյալ շրջանակների կողմից կորոնաժանտախտի պայմաններում, այդ թվում` վարչա(հրամայա)պետի մասնակցությամբ շախով-շուխով անցկացվող խրախճանքներն ու հարսանեկան արարողությունները։

Որ սրանց հիշողությո՛ւնն էլ է հովհարային, տեղողությո՛ւնն էլ, լսողությո՛ւնն էլ, մնացած ամեն ինչն էլ, չէինք կասկածում։ Բայց որ արդեն «պաշտոնապես» են հայտարարում` ԱԺ ամբիոնից, ճիշտն ասած, չէինք սպասում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը