Կարծիք

11.08.2020 12:30


Պարոն 420-ը

Պարոն 420-ը

Բելառուսի ընդդիմությունը չի ընդունում Լուկաշենկոյի մոտ 80 տոկոսանոց ընտրությունը: Է՛լ միտինգ, է՛լ բողոք, է՛լ դրսից տղա բերել... Էս Լուկաշենկոն էլ սրանց դեմ է՛լ ոստիկանություն, է՛լ մահակ ու ջրցան, է՛լ ռետինե գնդակներ ու ձերբակալություններ...

Մի խոսքով՝ ոնց որ մեր մոտ 2008 թվականի փետրվար-մարտին: Բայց էն ժամանակ Սերժի մոտ 52 տոկոսանոց ընտրության դեմ բողոք ու միտինգ անող Նիկոլն էսօր շնորհավորում է Լուկաշենկոյին:

Կասեք՝ մեծ պալիծիկա ա, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ... Հա, էդ ՀԱՊԿ ասելուց Խաչատուրովին հիշեցի ու քիչ մնաց ասելիքս մոռանայի:

Հնդկական մի կինո կար՝ «Պարոն 420»: Սրա հերոսն ասում էր՝ «Երբեմն պետք է գլխի վրա կանգնես, որ աշխարհը ճիշտ տեսնես»:

Հ. Գ. Կինոյի տղեն էլ քայլելով եկավ, չէ՞:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը