Կարծիք

07.08.2020 10:44


Ալենն ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը․ ձեռք է բերել նաև նոր Ռենջ Ռովեր ավտոմեքենա (լուսանկար)

Ալենն ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը․ ձեռք է բերել նաև նոր Ռենջ Ռովեր ավտոմեքենա (լուսանկար)

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչպես գիտենք, Եկմալյան 1/1 հասցեում ձեռք է բերել նոր բնակարան, որի համար վճարել է 320 հազար դոլար: Քիչ առաջ ստացա տեղեկատվություն, որ հուզառատ Ալենը ձեռք է բերել նաև նոր Ռենջ Ռովեր ավտոմեքենա (նկարում պատկերվածը), որի շուկայական արժեքը տատանվում է 90-130 հազար դոլար:

Շնորհավորում եմ Ալենին և ցանկանում նորանոր հաջողություններ:

Այո՛, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը:

Իսկ, եթե լուրջ, ապա հարստահարված և պանդեմիայի մեջ օրեցօր թաղվող տնտեսությամբ երկրում, երբ քաղաքացին հացի խնդիր ունի, նման ճոխ կյանքը անբարոյականություն է:

Նիկոլի ասած այն միտքը, որ համավարակը նոր հնարավորություններ է ստեղծում, փաստորեն, ճիշտ էր, սակայն այդ հնարավորությունը միայն Ալենանմանների համար է:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուկյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը