Մեկնաբանություն

06.08.2020 12:05


Մարդասպան իշխանություն. Փաշինյանի 1.000 զոհերը

Մարդասպան իշխանություն. Փաշինյանի 1.000 զոհերը

Հայաստանում կորոնավարակից մահացել է 1.000 մարդ։ Իշխանությունը սա որպես վիճակագրություն է մատուցում, մինչդեռ ամեն մի մահի հետևում կոնկրետ ողբերգություն է, կոնկրետ անգործություն, կոնկրետ հանցագործություն։

Սա ողբերգություն է, որից, թերևս, հնարավոր չէր խուսափել, բայց որի մասշտաբները հնարավոր էր էականորեն կրճատել, եթե կառավարությունը չլիներ ոչ պրոֆեսիոնալ, անպատասխանատու և մարդատյաց։

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական շահը գերադասեց մարդկանց կյանքից, և ստացանք 1.000 զոհ։ Նա Սահմանադրական դատարանը գրավեց կորոնավիրուսի մուտքը Հայաստան չնկատելու տալով ու փաստացի մարդկանց դիակների վրա քայլելով։

2008թ. մարտի 1–ի 10 զոհերի հարցը շահարկելով իշխանության եկածը 1.000 զոհի պատճառ է դարձել։

Մարտի 1–ի 10 զոհերի թեման շահարկելով քաղաքական հետապնդումներ իրականացնողը 1.000 մարդու գլուխ կերավ։ Ի դեպ, մարտի 1–ի 10 զոհերի հարցում էլ է Նիկոլն առնվազն կիսում դրա պատասխանատվությունը, քանզի ինքն էր մարդկանց կրակի բերան ուղարկում, ոգևորում ոստիկանների վրա քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ շպրտողներին, խրախուսում գրոհները, կոչ անում լուծել «ղարաբաղցի տականքների» հարցը։

Նիկոլ Փաշինյանը նեկրոֆիլ քաղաքական գործիչ է։ Նրա շուրջը միշտ ավերածություններ են։ Նա քանդող տեսակ է։ Կորոնավարակը եկավ լրացնելու նրա քայլերը։

Մեր երկրում արձանագրվող կորոնացուցանիշներն աշխարհում վատագույններից են։ Եվ դա ոչ թե մեր ժողովրդի, այլ Փաշինյանի գլխավորած իշխանության մեղքով է։ Հարևան Վրաստանի ու նաև մյուս երկրների տվյալներն ասվածի վառ ապացույցն են։ Նույնիսկ Բելառուսում, որտեղ կորոնավիրուսին մինչև այսօր շան տեղ չեն դնում, ավելի լավ պատկեր է, քան ամիսներ շարունակ արտակարգ դրություն հայտարարած Հայաստանում։

Վրաստանն արդեն ընդունում է դրսի զբոսաշրջիկներին, իսկ ահա Հայաստանը դեռ դիմակ–դիմակ է խաղում ու շարունակում արտակարգ դրությունը՝ կառավարության զոհերին սև տոպրակների մեջ գցելով գետնին։

1 միլիոն բնակչին բաժին ընկնող վարակվածների թվով մենք աշխարհում այս պահին 13–րդն ենք։ Մահերի թիվը մեզանում գերազանցում է աշխարհի միջինը 3 անգամ։

Եվ սա այն իշխանությունն է, որը սիրում է «հպարտ քաղաքացուն», խոնարհվում նրա առաջ ու հպարտանում նրանով։ Հեղափոխական դեմագոգիան, փարիսեցիությունն ու հանցագործությունը հենց այսպիսի տեսք են ունենում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը