Կարծիք

06.08.2020 11:41


Արտակարգ դրությունը նորից մեկ ամսով երկարացվեց իշխանությունը պահելու համար

Արտակարգ դրությունը նորից մեկ ամսով երկարացվեց իշխանությունը պահելու համար

Շատ երկար մտածել պետք չէ, որ հասկանաք, թե ինչու նորից մեկ ամսով երկարացվեց արտակարգ դրությունը։ Ամենակարևոր պատճառը իշխանություն պահելն է։ Եվ այս մեկ ամսում ինչքան կեղտոտ ու մութ, բաց թողնված գործեր կան, պետք է հասցնեն ավարտին։ Այդ մութ ու ազգադավ գործերից են՝ կնքել պատվաստանյութ ձեռք բերելու և մեր վրա կլինիկական փորձարկումների պայմանագիրը, դպրոցական կրթական ծրագրերում ներառել Լանզարոտիի կոնվենցիայի պահանջները։ Այսինքն, ազգի կեսից ավելիին դարձնել հաշմանդամ՝ պատվաստանյութով, մատաղ սերունդին էլ խեղել ու դարձնել սանձարձակ։

Մյուս կարևոր գործը, որ պետք է հասցնեն ավարտին, հաստատել ու կիրառման մեջ դնել Թուրքայի հետ համաձայնեցված կրթական չափորոշիչները։ Այսինքն, վերախմբավորել մեր գենը՝ ջնջել հայոց պատմությունը։

Իսկ ահա այդ մեկ ամսում՝ սարերում գտնել հովիվներ, դաշտերում աշխատող գյուղացիներ, նույն ննջասենյակում ամուսիններ և նման «աբսուրդային» իրավիճակներում գտնվող մարդկանց, ու տուգանել, բռնագանձել մաքուր օդի վճարը և դարձնել «տուգանվող» մատերիալ ։

Իսկ Արցախի հարցի շուրջ չեմ էլ ցանկանում խոսել, չէ՞ որ արդեն «վերելակային» պայմանագրերը կան։ Մնում է տեսնենք, երբ և ինչ ձևով կիրագործվի։

Հա, զարմանալ պետք չէ, ասում էին՝ չէ մարդիկ, Նոր Հայաստան։ Հենց սա է Նոր Հայաստանը՝ հպարտ 3 միլիոն վարչապետներով ու լիքը «ներգաղթած» պարսիկներով, հնդիկներով ու տրանսգենդերներով։

Հ.Գ․ Կանգ առ, երկրագունդ, այստեղ իջնող կա։ Երևի թե ավելի հեշտ է պատկերացնել աղվեսին հավանոցին պահակ կարգելը, քան հայի գենը վերափոխելը։

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը