Կարծիք

04.08.2020 14:03


Երբ բանը հասնում է հանրային շահին, պատգամավորները դանդաղում են

Երբ բանը հասնում է հանրային շահին, պատգամավորները դանդաղում են

Էսպիսի բաներ

Արդեն երեք օր է, ամբողջ քաղաքաը աղաղակում է Մաշտոցի պուրակի հատված ծառերի մասին, բայց այսօր մամուլի ասուլիսի եկած քաղաքապետը չգիտի, թե դրանք կենսունակ էին, թե ոչ: Ինքը մի տարի ռաջ նույն դեմքով հայտարարում էր, որ տեղյակ չի, թե ով է քաղաքապետարանիւն կամազ նվիրել:

Քաղաքապետը բողոքում է օրենքներից, իբր դրանք չեն թողնում, որ քաղաքապետարանը լիարժեք ու արդյունավետ աշխատի: Համաձայն եմ, բայց Սահմանադրական դատարանի դեպքում խորհրդարանը մի օրում երկու օրենք էր ընդունում, միայն թե այդ դատարանը խցկի Նիկոլի գրպանը:

Հետևություն՝ իշխանության համար պայքարում բոլոր միջոցներն ընդունելի են, նույնիսկ օրենքը ոտնահարելը: Բայց երբ բանը հասնում է հանրային շահին, պատգամավորները դանդաղում են: Ինչ փույթ, որ քաղաքպետի իմիջն է ոտնահարվում, կարևորը Նիկոլի իմիջն է:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը