Կարծիք

04.08.2020 13:31


Դիմակը կրած, թե չկրած` քաղաքացին տուգանվելու մատերիալ է

Դիմակը կրած, թե չկրած` քաղաքացին տուգանվելու մատերիալ է

Ես` Անի Կարապետյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվանից կտրականապես հրաժարվում եմ դիմակ կրելուց, որովհետև ինչպես կյանքն է ցույց տալիս, դիմակը կրած, թե չկրած` քաղաքացին տուգանվելու մատերիալ է:

Այսօր ժամեր առաջ Մաշտոց-Խորենացի անկյունում ինձ կանգնացրեց ոստիկանական հինգ հոգանոց «զորախումբը»: Եվ չնայած այն բանին, որ այդ պահին նրանց ձեռքին «տաք ավար» կար` մեկին տուգանում էին, այնուամենայնիվ որոշեցին իրենց որսացուցակում ներգրավել նաև ինձ:

Ես դիմակը փաստացի կրում էի, և այդ մասին հայտնեցի իրենց, հարցրեցի, թե արդյո՞ք իրենք դա չեն տեսնում: Ի պատասխան ոստիկանն ինձնից անձնագիր պահանջեց ` ակտ կազմելու համար: Ես բացատրեցի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանի հիմնական առաքելությունը ՀՀ քաղաքացուն ծառայելն է և քաղաքացու շահերի պաշտպանությունը, մինչդեռ կան ոստիկաններ, որոնք հոգով-մարմնով ռեժիմի ստրուկ են և իրենց վարքագծով անարգում են ոստիկանի ուսադիրներն ու կոչումը:

Մոտ երեսուն րոպե իմ տարած բարոյադաստիարակչական աշխատանքներից հետո ոստիկանությունը ակտ կազմեց, բայց այդ ընթացքում ես տեսա, թե ինչպես են ինձ զուգահեռ տուգանում նույնիսկ շաքարախտով հիվանդ տարեց մարդու, տեսա, թե ինչպես են ոտիկանները վատ զգում իրենց հոգեբանորեն, երբ ծխող անձանց են տեսնում` ծխախոտի պատճառով չեն կարողանում տուգանել: Անցորդների աչքերում գոհունակության զգացում կար, իմ ըմբոստությունը բխում էր նրանց սրտից: Դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ժողովուրդը պաշտպանության, հոգածության կարիք ունի, որ ժողովուրդն այսօր փաստացի անտեր է և առանց առաջնորդի:

Ես ստորև ներկայացնում եմ վարչական ակտի մեջ իմ արած դիտողությունը և կարծիքը: Ներողություն եմ խնդրում վատ ձեռագրի համար, քանի որ վերջերս եմ աչքերս վիրահատել՝ մոտիկը պարզ չեմ տեսնում : Ամեն դեպքում, կարծում եմ, բովանդակությունն ավելի կարևոր է իմ ընթերցողի համար:

Այսուհետ պատմությունը կրկնվելու դեպքում իմ կողմից արտահայտված կարծիքի գերադրական աստիճանն եմ ներկայացնելու: Եթե ոստիկաններն ուզում են իմանալ, թե ինչպիսի բարոյական կերպար ունեն իրենց տերերը, թող փորձեն ինձ երկրորդ անգամ էլ կանգնացնել փողոցում` դիմակ չկրելու համար:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը