Մեկնաբանություն

04.08.2020 12:50


Մաշտոցի պուրակ, «100 դրամ», էլեկտրիկ-Երևան, «Դեմ եմ», «թավշյա» հեղափոխություն (տեսանյութ)

Մաշտոցի պուրակ, «100 դրամ», էլեկտրիկ-Երևան, «Դեմ եմ», «թավշյա» հեղափոխություն (տեսանյութ)

Երբ Սերժ Սարգսյանը, ընդառաջ գնալով Մաշտոցի պուրակի համար պայքարի ելածներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ասաց թևավոր դարձած խոսքը, պարզ դարձավ, որ Բ26–ում որոշում է կայացվել օգտագործել այսպես կոչված քաղաքացիական հասարակությանը։

Այդպիսի որոշման պատճառները տարբեր էին՝ ներիշխանական «ռազբորկաներում» ակԾիվիստների օգտագործումից մինչև եվրաասոցացմանն ընդառաջ պուպուշ երևալը։

Նախկին իշխանությանը թվում էր, թե ինքը սեփականաշնորհել է քաղաքացիական ակԾիվիստ աշխատողներին, բայց ժամանակը ցույց տվեց, որ իրականում ակԾիվիստների դրսի տերե՛րն էին սեփականաշնորհել ապագա իշխանության մեջ փայ ունենալու իրավունքը։

Նախորդները «քաղաքացիականներին» իշխանության մեջ տեղ չէին տվել, բայց թույլատրել էին վարձակալական հիմունքներով որոշակի տարածք զբաղեցնել պետական կառավարման բազմաշերտ համակարգում՝ հաճախորդաց դասի կողքը։

Քաղաքացիական կոչված հասարակությունն աչքի ընկավ երթուղային տաքսիների գների բարձրացման փորձի, էլեկտրիկ–Երևանի, պարտադիր կուտակայինին դեմ արտահայտվողների բողոքների ժամանակ։ Սրանք իրենց կոկորդն ու մարմնի այլ մասերն էին պատառոտում, իբր, մարդու իրավունքների, բնության, կանաչ Երևանի, հին ճարտարապետության ու այլ բաների համար։ Բայց հենց հասան իշխանության, մոռացան իրենց նախկին կյանքը։

«Քաղաքացիականների» բոլոր միջոցառումներին իշխանություններն իրենց ծաղրածուներին էին ուղարկում և ամեն ինչ անում, որպեսզի ոստիկանությունը քնքուշ վերաբերվի ցուցարարների և օրերով Բաղրամյան պողոտան փակած երիտասարդների հետ։

Նախկին իշխանություններին թվում էր, թե իրենք օգտագործում են ու հաճախորդացնում «քաղաքացիականներին» ճիշտ այնպես, ինչպես հաճախորդացրել ու օգտագործում էին քաղաքական կոչված գործիչներին՝ Նիկոլ Փաշինյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Էդմոն Մարուքյանին ու մյուսներին։ Փողոցային քաղաքացիականներից ոմանց լցրեցին «Ելք» դաշինքի մեջ ու մտցրեցին խորհրդարան։

Բ26–ի քվոտայով պատգամավոր դարձած Նիկոլն իր հաճախորդական գինը բարձրացնելու նպատակով դուրս եկավ քայլարշավի, ու վերջում ստացվեց «թավշյա» հեղափոխություն։ Այդ հեղափոխության մեջ իրենց ակտիվ դերակատարությունն ունեցան Մաշտոցի պուրակի, «100 դրամի» շարժման, էլեկտրիկ–Երևանի ժամանակ աչքի ընկած հեղափոխական բրիգադները, որոնց ակնհայտորեն ուղղորդում էին դրսից։

Ի դեպ, «քաղաքացիական» բոլոր պայքարիստներին միավորում էր այն, որ դրանք ամեն ինչին զուգահեռ քարոզում էին Ռուսաստանի դեմ՝ այդպիսով ցույց տալով պատվիրատուի ականջները։ Այդ քարոզիչներից ոմանք հիմա «թավշյա» իշխանության մեջ բարձր պաշտոնի են հասել՝ ընդհուպ մինչև վարչապետ, իսկ ոմանք էլ՝ աշխատում են իշխանության ու դրսի ուժերի միջակայքում։

Հիմա այս բոլոր պայքարիստները փայ են մտել Հայաստանի իշխանության մեջ՝ այդպիսով փայատեր սարքելով սորոսաթուրքական շրջանակներին։ Ու պետք չէ զարմանալ, որ թուրքերն այժմ ագրեսիվացել ու լկտիացել են։ Լավ է, որ հեղափոխությունը բանակ չի մտել, այլապես տավուշյան մարտերի որակը Փաշինյանի տված հարցերին կհամապատասխաներ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը