Կարծիք

03.08.2020 12:47


Ճանապարհ՝ դեպի անապատ

Ճանապարհ՝ դեպի անապատ

Երևանի կանաչապատումը սկսվել է 1940-ականների վերջերին։ Ծնողներս են պատմել, թե ինչպես իրենց ուսանող ժամանակ համարյա ամեն օր մասնակցում էին ծառատունկի՝ Ծիծեռնակաբերդում, Մոնումենտում և այլուր։ Արդեն ես եմ հիշում, որ այդ նույն տարածքներում կառուցված էին ոռոգման համակարգեր և աշխատում էին հաստիքով անտառապահներ։

Ազատ, անկախ, «մենք ենք տերը մեր երկրի» Հայաստանում, նախ 90-ականներին անխնա ոչնչացվեցին շատ անտառապատ տարածքներ, Մոնումենտի անտառային տարածքը սեփականաշնորհվեց և դղյակապատվեց, Երևանի այգիները սրճարանառեստորանապատվեցին։

Այսօր, երբ անցնում ես Գետառի ձորով դեպի Նոր-Նորք, ձախ լանջը, որն առաջ ծածկված էր մրգատու ծառերով, փարթամ թթենիներով, դեղնաչորացած տարածք է՝ մեկընդմեջ ցցված չորացած հսկա թթենիներով։ Տխուր պատկեր է Ծիծեռնակաբերդում՝ մեռնող անտառ։ Քայքայվել են ոռոգման համակարգերը։

Այսօր էլ իմացա, որ վաճառքի են հանվել Նորքի այգիները։ Շնորհավորում եմ, Մոնումենտից բաժին չունեցած նոր իշխանություններին, ամենայն հավանականությամբ, իրենք իրենց առանձնատների համար տարածք տրամադրելու նախաձեռնությանը։ Ի՞նչ փույթ, որ Երևանը կզրկվի ևս մեկ կանաչ տարածքից։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը