Կարծիք

31.07.2020 11:15


Իրական հարված ինքնիշխանությանը․ կրթական չափորոշիչները գրվել են արտաքին ուժերի միջամտությամբ

Իրական հարված ինքնիշխանությանը․ կրթական չափորոշիչները գրվել են արտաքին ուժերի միջամտությամբ

Պատմաբան Արսեն Հակոբյանը տեղեկացրեց որ «Հայոց պատմության հայեցակարգից դուրս է մնացել առաջին համաշխարհային պատերազմը, հայերը, կովկասյան ճակատը, կամավորական շարժումը թեման» և որ թուրքական ցեղերն անվանված են տափաստանային ցեղեր, և «հեղինակները խուսափել են վերնագրային մակարդակում նշելու «արշավանքներ», այլ միանգամից գրում են «...ցեղերը Հայաստանում», կարծես ապրիորի դրանք պիտի լինեին, թե ինչպես եկան լռում են»:
Պարզվել է, թե ինչու են հեղինակները այնպիսի չափորոշիչներ գրել, որ Թուրքիայի համար ընդունելի լինի։

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարն է Լիլիթ Մկրտչյանը, որը «Երիտասարդ պատմագետների ասոցիացիան» Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) հետ իրականցրել է կրթական ծրագրեր, որոնց նախագծերում ասված է, որ իրականացնելու են «պատմության դասագրքերի վերլուծություն», «կօգնի մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա պատմության դասագրքերի թշնամական կերպարներին» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչների մշակում Հայաստանում և Թուրքիայում»։ Ծրագրերին մասնակցել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ։ Այս մասին հաղորդում է yerkir.am֊ը։

Մի այսպիսի բացահայտում էլ անհրաժեշտ է գրականության չափորոշիչների վերաբերյալ․ այն, որ արտաքին ուժերի միջամտությամբ կամ թելադրանքով են կազմվել նաև գրականության չափորոշիչները, ակնհայտ է։ Որպես ապացույց՝ ԱՄՆ֊ի դեսպանատան ֆինանսավորմամբ թարգմանված և տպված երկու գրքեր մտել են չափորշիչների մեջ։ Այսպես, 2017֊ին ԱՄՆ դեսպանատան ֆինասավորմամբ թարգմանվում և տպվում է Շերոն Դրեյփերի «Աղմկոտ լռություն» վեպը։ ԱՄՆ դեսպանատան կայքը հաղորդում է, որ այս գիրքը տպվել է Հայաստանի կրթությանն աջակցելու համար, հեղինակը գալիս է Հայաստան և այլն։ Գիրքը ներառված է 8֊րդ դասարանի ծրագրում։

ԱՄՆ դեսպանատան ֆինասավորմամբ է թարմգանվել և տպվել նաև 2012֊ին Ռաքել Պալասիոյի «Հրաշք» վեպը, որ ներառված է 7֊րդ դասարանի ծրագրում։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը