Կարծիք

30.07.2020 20:07


Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր. համաճարակաբան

Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր. համաճարակաբան

ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ դիմակի պարտադիր կրման որոշում կայացնողները նշում են, որ հիմնվում են միջազգային փորձի և երկրի ներսում մասնագետների հետ քննարկումների վրա։

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱՅՆ,
որ համաձայն ՀՀ ՍԱՅՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ և Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ ՕՐԵՆՔԻ՝
• Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:
• Քաղաքացիներն ունեն`
• բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.
• շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք.

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ․
1) հրապարակել բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման որոշման գիտական հիմքերը,
2) մարդկանց առողջության վրա բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման հնարավոր դրական և բացասական ազդեցությունների վերլուծությունները,
3) երկրի ներսում քննարկումներին մասնակցած մասնագետների անունները և քննարկումների արձանագրությունները։

ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ դիմակի կրումը պետք է լինի կամավոր` ֆիզիկական հեռավորության պահպանման անհնարինության ժամանակ։

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը