Կարծիք

27.07.2020 18:53


Նախարար-մարզպետ-դեպուտատ քննադատելիս՝ մի մոռացեք, որ էս ամենի գլխավոր մեղավորը Նիկոլն է

Նախարար-մարզպետ-դեպուտատ քննադատելիս՝ մի մոռացեք, որ էս ամենի գլխավոր մեղավորը Նիկոլն է

Նախարար-մարզպետ-դեպուտատ՝ սրանց քննադատելիս՝ մի մոռացեք թքել նախևառաջ Նիկոլի ճակատին, պահանջել նրա հեռացումը, էս ամենի գլխավոր մեղավորը Նիկոլն է ու #Նիկոլը_պետք_է_հեռացվի, այլապես ստորության, անբարոյականության ու անիրավության այդ բջիջը դեռ երկար պիտի կիսվի, իսկ մենք ու պետությունը մեր է՛լ կիսվելու տեղ չունենք։

***

ՌԴ-ում՝ Խաբարովսկում, տևական ժամանակ է մարդիկ խաղաղ հավաքներ են իրականացնում, ոստիկանությունը մինչևիսկ դիմակներ է բաժանում, փորձում հնարավորինս համատեղել մարդու իրավունքները համաճարակից պաշտպանությանը, նույն պատկերն է ԱՄՆ-ում, միտինգներ, խաղաղ, երբեմն ոչ խաղաղ ակցիաներ են իրականացվում մի շարք նահանգներում, ամբողջ աշխարհում նույն տեսարանն է, բավարար է տեսնել՝ ինչպես են սփյուռքի մեր հայրենակիցները նման ակցիաներ իրականացնում իրենց երկրներում՝ ի աջակցությում Հայաստան-Արցախի։

Սակայն ո՛չ Թրամփը, ո՛չ Պուտինը կամ այլ մի երկրի ղեկավար չեն փորձում տոտալ կերպով լռեցնել սեփական հանրությանը, ստացվում է՝ ամենաշատը մեր《թավշյա դեմոկրատներն》են վախենու՞մ ժողովրդի ձայնից՝ միաժամանակ ամբողջ օրը ժողովրդի անունը շաղակրատելով, ժողովրդից ստացած մանդատը ժողովրդի աչքն իսկ մտցնելով, ստացվում է՝ մեզ մոտ և՛ համաճարակի դեմ պայքարն է առաջին իսկ օրվանից խիստ ոչ արդյունավետ, և՛ արտակարգ դրությունն է ակնհայտ ձևական, և՛ վարակվածների ու մահացածների ցուցանիշներով ենք《խիստ առաջադեմ》, և՛ մարդկանց են լռեցնում բացարձակ իմաստով, ավելին՝ ձերբակալում են, եթե փորձում են ձայն հանել նրանք, ովքեր դեռ երեկ ծափահարում էին իրենց այսօրվա լռեցնողներին։

Ուսանողն իրավունք չունի բողոքի ձայն բարձրացնել. պարզապես պատկերացրեք այս միտքը երկու տարի առաջ, լսո՞ւմ եք քվազի իրավապաշտպանների վայանսունը, տեսնու՞մ եք՝ ինչպես են կուրծք պատառոտում ... Երեսպաշտ շան որդիք են, երեսպաշտ այնքան, որ աշխարհում ամենաշատն են վախենում գահընկեց լինելուց ու ճիշտ են անում՝ տականքի բնազդով են զգում՝ գլխներին թագ դնողն էլ նույն գլուխը գիլյոտինի տակ է միշտ դնում։

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, խոսեմ քո բարիկադից՝ էդ երեխեքի շնորհքով նաև իշխանության եկար ու թե հեղափոխություն ես արել, պարտադիր պետք է《ուտե՞ս》հեղափոխության զավակներին. մոռանում ես՝ առաջին զավակը հեղափոխության հենց դու՛ ես։

#Նիկոլը_պետք_է_հեռացվի

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը