Կարծիք

27.07.2020 17:00


Հանրային խորհրդի նախագահ չի, է` գտածո է

Հանրային խորհրդի նախագահ չի, է` գտածո է

Վազգեն Մանուկյանին «թախտից գցած» ու Հանրային խորհրդի նախագահի աթոռին նստած ՍԾյոպիկը` Ստյոպիկ Սաֆարյանը, ինչպես հայտնի է, մի այլ ձևի «Էքստազի» մեջ է ընկնում կանանց վիրավորելուց։ Եվ, իհարկե, չէր կարող առիթը բաց թողնել` աղտեղություններ շաղ տալու «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հասցեին։ Նրա համար, որ բա՛ն է ասել իրեն «լափամանից» օգտվելու լիցենզիա տված թողած «վոժդին»։

«Եքա» մի տրակտատ է խզբզել ՖԲ իր աղբանոցի պատին, որտեղ, «հետույքը պատռելով», փորձում է ապացուցել, որ «Մարգոն» չի ներկայացնում «Կրեմլի/Պուտինի տեսակետը»։ Ընդհանրապես`սուտ է, թե «ՌԴ թիվ մեկ պրոպոգանդիստներից մեկը կամ նրա նման որևէ օրմյան կարող է ներկայացնել կամ ներկայացնում է Պուտինի ու Կրեմլի տեսակետը»։ Չնայած`«Մարգոն», որքան հասկանում եմ, չէր էլ հավակնում` ներկայացնելու «Կրեմլի/Պուտինի տեսակետը». հե՛նց սկզբից զգուշացրել էր` հանդես եմ գալիս իմ անունից, որպես հայ` ո՛չ որպես պաշտոնատար անձ, և այդ «միֆը»` թե «որևէ օրմյան» կարող է ներկայացնել Կրեմլի տեսակետները, հայաստանյան ծագում ունի։

Այո, ՍԾյոպիկի համար Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, ճանաչվածության աստիճանից կախված, կա՛մ «վլիյածելնի արմյաններ» են, կա՛մ «նեզնակոմի արմյաններ»։ Կապ չունի` ստորագրե՞լ են, թե՞ չեն ստորագրել Մարգարիտա Սիմոնյանի հայտնի հայտարարության տակ։

Ասում է` ապրիլյան «թավիշն» արդեն վաղուց տեղ է արել` շորշոփները տարածել է Ռուսաստանում. շարքային «արմյանները» (կամ «օրմյանները»` ինչպես կուզեք) «խնդիրների լուծման ղեկն իրենց ձեռքն են վերցրել` անուղղակիորեն մերժելով նախկինում այդ խնդիրները լուծող օլիգարխներին, տարատեսակ համահայկական միություններին ու վլիյածելնի օրմյաններին։ Մարգոն դա լավ է տեսնում, մարգոները՝ նույնպես»։

Ահավասիկ` սա է ՀԽ նախագահ կոչվածի մակարդակը, սա է նրա վերաբերմունքը Ռուսաստանի «վրիյածելնի» ու ոչ այնքան «վլիյածելնի», «զնակոմի ու «նեզնակոմի» մեր հայրենակիցների նկատմամբ, որոնց «արմյաններ» ու «օրմյաններ» է անվանում։

Հետաքրքիր է` ՍԾյոպիկի մոտ ՀԽ անդամ աշխատող անձինք ի՞նչ են մտածում «շեֆի» զազրախոսության գոհարների մասին։ Ընդհանրապես` մտածո՞ւմ են, թե՞ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո մտածելու «ֆունկցիան» անջատել են` բլոկ են արել, որ չծանրաբեռնեն իրենց անպատեհ մտքերով ու հարցերով...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը