Կովիդի դեմ պայքարի կեղծությունն ու Շիշ բռնող պատգամավորի իրականությունը
Թերևս վերջին 2 տարվա ընթացքում այս «իշխանությունների» ստեղծած հրաշագեղ օազիսի կեղծությունը շատ արագ քանդվում է Շիշ բռնող պատգամավորի իրականությամբ։ Չէ, չեմ ասում, որ այդ օազիսը ինձ համար երբևէ եղել է ու հիմա էլ հանկարծ քանդվեց, սակայն իրատես լինելով՝ պետք է խոստովանենք, որ պողոսների համար (որոնց քանակը դեռևս քիչ չէ) այդ օազիսը քանդվում է ամեն նման ապտակից հետո, ու այս ապտակները պետք է ֆիքսել անպայման։
Եվ ի՞նչ տեղի ունեցավ հերթական անգամ։ Կրկին համոզվեցինք, որ կորոնավիրուսի դեմ պայքարն ընդամենը ներկայացում է, շոու-ծրագիր, Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների ջեբը փող լցնելու հարմար միջոց՝ և այդ ամենը ՀՀ քաղաքացու կյանքի գնով։ Հերթական անգամ համոզվեցինք, որ դիմակ կրելու պահանջը պարզապես մարդկանց տուգանելու ու թալանելու դեր է կատարում և ոչինչ ավելի։ Սրանք այնքան պիղծ են, որ մարդկանց առողջության պահպանման միջոցները վերածեցին բիզնես շահի ու սկսեցին մսխել մարդկանց վստահությունը։ Եվ հասան նրան, որ իրենց ագահությունից ընդարմացած չնկատեցին էլ, թե ինչպես է ժողովուրդը հայհոյում ու անիծում այն օրը, երբ սրանք զավթեցին իշխանությունը։ Չնկատեցին անգամ, որ իրենց Շիշ բռնող պատգամավորը մի վայրկյանում տրաքացնում է իրենց հերթական միֆը։
Տղաներ և աղջիկներ, գուցե վաղն է չնկատե՞ք, որ հայտնվել եք բանտերում։

Հասմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից