Կարծիք

27.07.2020 11:15


Նիկոլն էս պրիմիտիվությամբ կարող էր իրենց գեղի կլուբներից մեկը ղեկավարեր

Նիկոլն էս պրիմիտիվությամբ կարող էր իրենց գեղի կլուբներից մեկը ղեկավարեր

Սիրելիներս, խնդրում եմ թարգել զարմանալը, որ Երևանում դիմակ չկրելու համար մարդկանց ոստիկանները գետնին քարշ են տալիս, իսկ Նիկոլի նեղ կռուգի մարդու օբյեկտում տժժում են առանց դիմակ` կոպիտ խախտելով պարետի որոշումները։

Վաղուց փաստ է, որ հակաճգնաժամային կառավարումը տապալել ենք։ Ոչինչ չձեռնարկած Բելառուսը միջին ցուցանիշներով մեզնից լավ արդյունք է ունեցել։

Մեր վարչապետն այնքան տգետ է կառավարման հարցերում, որ երեք ամիս է՝ խոսում է դիմակ կրելուց ու լվացվելուց, էս պրիմիտիվությամբ ինքը կարող էր իրենց գեղի կլուբներից մեկը ղեկավարեր, բայց ցավոք պետական կառավարում ու հատկապես ճգնաժամային կառավարում իրականացնելու համար այդ հմտությունները բավարար չեն։

Մենք դիմակի թամաշային անցել ենք շատ ուշ, երբ արդեն ձնագունդը բավական մեծ էր, այս մարդկանցից եթե ուրիշ բան եք ակնկալում, դա ձեր պրոբլեմն ա։

Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը